Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (Պոզդնեևկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Միքայել Հրեշտակապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՊոզդնեևկա (Միլլերովսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Եկեղեցին 2011 թվականին
Եկեղեցու պատկերապատը

Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (ռուս.՝ Церковь Михаила Архангела), ուղղափառ եկեղեցի ՌԴ Ռոստովի մարզի Պոզդնեևկա գյուղում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմին, Միլլերովոյի գործակալությանը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փայտե եկեղեցին (Նիկոլաևյան) գյուղում կառուցվել է 1792 թվականին գեներալ-մայոր Իոսիֆ Պոզդնեևի հոգաբարձությամբ։ Ծխական հոգաբարձությունը բացվել է 1873 թվականին։ Եկեղեցական-ծխական դպրոցը բացվել է 1886 թվականի փետրվարի 6-ին։

Նոր՝ քարե եկեղեցին կառուցվել է հավատացյալների միջոցներով 1890 թվականին՝ Երուսաղեմի տաճարի օրինակով։ Եկեղեցու շենքը և զանգակատունը աղյուսե են` քարե բարձր հիմքով և պատված են երկաթով։ Եկեղեցուն կից կային փայտե պահակատնակ, վայրի քարից պատրաստված եկեղեցական ցանկապատ։ Հին փայտե եկեղեցում ժամերգությունները վարվել են մինչև 1890 թվականի հոկտեմբերի 31-ը։ Այն գոյատևել է մինչև XX դարի կեսերը, երբ ավերվել է շինարարական տեխնիկայով։

Միքայել Հրեշտակապետ եկեղեցին ականատես է եղել 1920 թվականի Դոնի կազակական ապստամբությանը, երբ վերջին փրկված ուղղափառ կազակները կռիվ են տվել Կարմիր բանակի հետ հենց այս տաճարում[3]։ Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը կողոպտվել է, նրա շենքն օգտագործվել է որպես պահեստային տարածություն։

Ներկայումս այս գեղեցիկ և յուրօրինակ տաճարը վերականգնվում է։ Վանահայրը աբեղա Սիմոնն է (Մորոզով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ХРАМ ВО ИМЯ АРХИСТРАТИГА МИХАИЛА(չաշխատող հղում)
  2. Храм Михаила Архангела (Позднеевка)
  3. «Убиенных казаков Камышового восстания на Дону в 1920 году молитвенно помянули в сл. Позднеевка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]