Միքայել Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Ռաֆիկի Այվազյան
12 սեպտեմբերի, 1965 - 18 ապրիլի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Միքայել Այվազյան (12 սեպտեմբերի, 1965, Ստեփանակերտ - 18 ապրիլի, 1994, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Այվազյանը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 5 միջնակարգ դպրոցում ստացել է ութամյա կրթություն, սովորել է տրակտորիստի մասնագիտություն։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Խաբարովսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել կահույքի ֆաբրիկայում։ Ծառայել է Շուշիի գնդում։ Մասնակցել է մարտերին։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 18-ին Մարտակերտի շրջանում ծավալված մարտերից մեկում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]