Միջուկային երկրաֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջուկային երկրաֆիզիկա, միջուկային երևույթների վրա հիմնված երկրաֆիզիկական մեթոդների ամբողջություն։ Ներկայումս միջուկային երկրաֆիզիկայի մեջ տարբերում են երեք հիմնական ուղղություն՝ ռադիոմետրիկ, միջուկային և ռադիացիոն մեթոդների մշակում ու կիրառում։ Ռադիոմետրիկ մեթոդները հիմնված են բնական ռադիոակտիվ տարրերի ռադիոակտիվության երևույթների հետազոտման վրա և օգտագործվում են հիմնականում այդ ու նրանց հետ համահարաբերակցող տարրերի (հազվագյուտ հողեր, մոլիբդեն, ֆոսֆոր) հանքավայրերի որոնման և հետախուզման համար։ Միջուկային մեթոդները հիմնված են ապարներում ու հանքանյութերում միջուկային ճառագայթման (գլխավորապես նեյտրոնների) ազդեցությամբ ընթացող միջուկային ռեակցիաների օգտագործման վրա և կիրառվում են ոչ ռադիոակտիվ տարրերի (օրինակ, բերիլիումի, բորի, մանգանի, պղնձի, ցինկի) քանակությունների որոշման համար։ Ռադիացիոն մեթոդները հիմնված են ռադիոակտիվ ճառագայթումների և ապարների ու հանքանյութերի փոխազդեցության վրա և օգտագործվում են նրանց մեջ հանքային բաղադրամասերի քանակությունների որոշման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 598 CC-BY-SA-icon-80x15.png