Միջավայրում էլեկտրամագնիսական դաշտի հավասարումները
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համարելով միջավայրում կատարվող պրոցեսները տեղակայված և ոչ իներցիոն հաստատենք հետևյալ կապերը
(1)
(2)
(3)
Հիշեցնենք, որ և կոչվում են հարաբերական դիէլեկտրիկ և մագնիսական թափանցելիություն, -ն տեսակարար հաղորդականություն։
(1) - (3) կկոչվեն միջավայրի նյութական հավասարումներ։
Առհասարակ, նյութը ինքնուրույն չի ստեղծում մակրոսկոպիկ հետազոտելի դաշտ(բացառություն է կազմում հաստատուն մագնիսը)։
Դա բացատրվում է ներքին պրոցեսների հավասարակշռությամբ նյութի միկրոսկոպիկ մակարդակում։ Մասնավորապես, դրական և բացասական լիցքերը չեզոք են ։ Բայց արտաքին (կողմնային) դաշտի ազդեցության տակ այդ լիցքերի փոխադարձ կոմպենսացիան այսպես թե այնպես խախտվում է։ Կարելի է ասել , որ արտաքին էլեկտրական դաշտի առկայության դեպքում որոշակիորեն դեֆորմացվում և ապակողմնորոշվում են ատոմներն ու մոլեկուլները, որոնց լիցքերը շարունակում են կապված մնալ նյութի կայուն կառուցվածքում։ Լիցքերի շեղման արդյունքում գոյանում է չկոմպենսացված ներքին դաշտ, որը արտաքինին վերադրվելով բավականաչափ փոփոխում է վերջինիս։ Դա կոչվում է միջավայրի բևեռացում։ Համապատասխան պրոցեսը, կապված մագնիսական դաշտի հետ, կոչվում է մագնիսացում։
Որևէ միջավայրում գոյություն ունեցող դաշտի ինդուկցիաները կլինեն
և ավելացումները կկոչվեն բևեռացվածություն(էլեկտրական բևեռացում) և մագնիսացվածություն (մագնիսական բևեռացում) ։ Այդ երկու պրոցեսները իրարից անկախ են հանդես գալիս , այսինքն առաջինը կապված է միայն էլեկտրական դաշտի հետ , իսկ երկրորդը մագնիսականի ։
որտեղ չափ ունեցող և գործակիցները կոչվում են միջավայրի էլեկտրական և մագնիսական ընկալունակություներ։ Նրանք արտահայտում են արտաքին դաշտի ազդեցության միջավայրի պատասխանի չափը։
(1) և(2) -ում և - իրական կամ կոմպլեքս թվեր են։ Եվ , , եթե միրավայրը իզոտրոպ է ։ Անիզոտրոպ միջավայրում և տենզորի տեսք ունեն , (նկարագրվում են 9 թվով)։
Անիզոտրոպական միշտ կապված է այն երևույթի հետ , երբ նյութերում առկա է մի ինչ որ տարածական առավելագույն ուղղություն:այդպիսի նյութի օրինակներ են. քվարցի բյուրեղավանդակը՚ իր մի հատկորոշիչ առանցքի գոյությամբ և ֆեռոմագնետիկ նյութը՚ արտաքին մագնիսական դաշտում։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |