Միջադիր զանգված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջադիր զանգված, երկրակեղևի գեոսինկլինալային մարզերում հանդիպող կոշտ բազմանկյուն սալաբեկոր, հիմքը կազմված է հին (հնագույն) մետամորֆիզմի ենթարկված և մագմատիկ զանգվածներով հատված ապարներից, իսկ վերնահարկը՝ աններդաշնակ տեղադրված, համեմատաբար թույլ ծալքավորված նստվածքային կամ հրաբխանստվածքային շերտերից։ Միջադիր զանգվածները շրջափակվում են երիտասարդ հասակի ծալքավոր ստրուկտուրաներով և խզման գոտիներով։ Միջադիր զանգվածների սահմաններում հաճախ առկա են գրաբենների, ռիֆաերի բնույթի երիտասարդ իջվածքներ, որոնք լցված են այս կամ այն չափով ծալքավորված նստվածքներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 568