«Միշկան, Սերյոգան ու ես» (ռուս.՝ «Мишка, Серёга и я»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել է Նիսոն Զելերանսկու և Բորիս Լարինի համանուն վիպակի հիման վրա[2]։
Մոսկվայի դպրոցներից մեկում սովորում էին երեք ընկեր՝ գերազանցիկ, բայց վախկոտ Գարիկը, չարաճճի Սերյոգան և ճշմարտասեր Միշկան։ Ութերորդ «Գ» դասարանը, որտեղ սովորում են հերոսները, երկար ժամանակ եղել է առանց դասղեկի, այնտեղ կարգապահությունը վատացել է, և ուսուցիչներն այն անվանել են ութերորդ «Օ», ինչը նշանակում է «հորդա» (ռուս.՝ «орда»): Բայց մի անգամ այդ դասարան է գալիս նոր դասղեկ՝ Գենադի Նիկոլաևիչ Կոզլովը, որը մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչ է և, ինչպես հետո պարզվում է, Խորհրդային Միության բռնցքամարտի չեմպիոն (Վասիլի Շուկշին)։ Ուսուցչի սկզբունքայնությունն ու խստությունը բուռն բողոք են առաջացնում դժվար կառավարելի դասարանում։