Միմոս (հանդես)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միմոս (այլ կիրառումներ)
«Միմոս», եռօրյա երգիծական հանդես։ Լույս է տեսել 1875-1877 թվականներին, Կ․ Պոլսում, հայերեն և հայատառ թուրքերեն։ Արտոնատեր՝ Ա․ Սագայան, խմբագիրներ՝ Հ․ Հաճյան, Ն․ Պեգիրճյան։ Տպագրել է երգիծական հոդվածներ ու բանաստեղծություններ, ծաղրել քաղքենիությունը, օտարամոլությունը, հայ ընտանիքներում տեղ գտած անընդունելի բարքերը։ Ծանոթացրել է ազգային հաստատությունների գործունեությանը, տպագրել լուրեր պոլսահայ կյանքից, տեղեկություններ՝ միջազգային իրադարձությունների մասին[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԻՄՈՍ»։ Վերցված է 2023-01-13
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |