Միհայ Պլետիկե
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 15, 1990[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||||||||||||||
Միհայ Իվանովիչ Պլետիկե (մոլդ.՝ Михай Плэтикэ, ռումիներեն՝ Mihai Plătică, մարտի 15, 1990[1][2], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովական և ռուսական ֆուտբոլիստ, ղազախական «Կիզիլ Ժար ՍԿ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է ֆուտբոլով զբաղվել Ռիշկանովկայի դպրոցում՝ 12 տարեկանում։ Ավելի ուշ տեղափոխվել է «Սֆինտուլ Գեորգե» թիմի դպրոց։ Թիմում նորամուտը նշել է 2008/09 մրցաշրջանի երկրորդ կեսին, երբ նա հանդես էր գալիս «Ա» դիվիզիայում։ Առաջնության արդյունքներով թիմը երկրորդ տեղից դուրս է եկել Ազգային դիվիզիոն։ Մոլդովայի բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում Միխայիլն անցկացրել է 24 հանդիպում՝ խփելով 6 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 34 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ աչքի ընկնելով երեք գոլով։ 2011 թվականի ամռանը ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ակադեմիա ՈՒՏՄ» ակումբի հետ։
2012 թվականիի մարտին տեղեկություն է տարածվել այն մասին, որ Միհայն իր կարիերան կշարունակի Կազանի «Ռուբինում»[3]։ Հունիսի 18-ին հայտարարվել է ֆուտբոլիստի՝ Կազանի «Ռուբին» տեղափոխության մասին[4][5]։ 2013 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Նեֆտեխիմիկ»[6] ։
2014 թվականի սեպտեմբերի 7-ին պայմանագիր է կնքել մոլդովական «Զիմբրու» ակումբի հետ[7]։ 2015 թվականիի փետրվարի 26-ին տեղափոխվել է «Ռոստով»[8]։ 2015 թվականի հուլիսի 11-ին պայմանագիր է կնքել Յարոսլավլի «Շիննիկի» հետ[9]։
2016 թվականի հուլիսի 27-ին դարձել է Սարատովի «Սոկոլի» խաղացող[10]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2012 թվականներին հանդես է եկել Մոլդովայի երիտասարդական հավաքականում։ Նրա կազմում մասնակցել է Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլին, որտեղ անցկացրել է երկու հանդիպում[11], ինչպես նաև հանդես է եկել 2012 թվականի Համագործակցության գավաթի խաղարկությունում, որի ընթացքում մասնակցել է իր թիմի հինգ հանդիպումներին[12], իսկ Ղրղզստանի հասակակիցների հետ խաղում (2:1) խփել է գոլերից մեկը[13]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ա» դիվիզիայի արծաթե մեդալակիր - 2009
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր - 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- ↑ «Рубин» пополнится хавбеком кишиневской «Академии»
- ↑ «Рубин» пополнился молдавским полузащитником
- ↑ Михаил Платика подписал трехлетний контракт с «Рубином» Արխիվացված 2012-06-30 Wayback Machine
- ↑ Михай Плэтикэ перешёл в «Нефтехимик»
- ↑ Михай Плэтикэ продолжит карьеру в «Зимбру»
- ↑ Михаил Платика перешёл в «Ростов»
- ↑ Трансферные новости
- ↑ МИХАИЛ ПЛАТИКА ПОПОЛНИЛ РЯДЫ «СОКОЛА»
- ↑ «Михаил Плэтикэ на сайте UEFA.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Плэтикэ Михаил на Кубке Содружества 2012
- ↑ Молдавия (U-21) — Киргизия (U-21)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 15 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Քիշնև քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքական
- Մոլդովացի ֆուտբոլիստներ
- Նեֆտեխիմիկ Նիժնեկամսկի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ