Միկրոլուսաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միկրոլուսաչափ (միկրո․և լուսաչափ), լուսապատկերի (սպեկտրոգրամ, ռենտգենոգրամ) փոքր տեղամասերի օպտիկական խտությունը չափող սարք։ Միկրոլուսաչափը օպտիկական մեկ այլ սարքի՝ Դ և Ն սիտոմետրի տարատեսակն է, սակայն տարբերվում է դրանից մանրադիտակային օպտիկայի առկայությամբ, որը հնարավորություն է տալիս չափելու բավական փոքր (0, 003—0, 1 մմ) տեղամասեր։ ժամանակակից զգայուն միկրոլուսաչափով կարելի է չափել մինչև 3 միավորի հասնող օպտիկական խտություններ (0, 02 միավորի ճշտությամբ)։ Ըստ աշխատանքի սկզբունքի՝ միկրոլուսաչափերը լինում են միաճառագայթանի, երբ չափվող տեղամասով անցած լուսային ազդանշանը համեմատվում է չգրանցող միկրոլուսաչափի օպտիկական սխեման․ լամպ, 2․ լուսավորման դիաֆրագմա, 3․ միկրոսկոպիկ օբյեկտիվներ, 4․ օբյեկտ (սպեկտրոգրամ), 5․ ճեղք, 6․ օպտիկական սեպ, 7, սելենային ֆոտոէլեմենտ, 8․ օպտիկական խտությունների սանդղակ, 9․ գալվանաչափի հայելի, 10․ խտությունների սանդղակի փայլատապակի է լույսի ուղղակի ազդանշանի հետ, և երկճառագայթանի, որն աշխատում է կոմպենսացման մեթոդով։ Չափման արդյունքների գրանցման եղանակից կախված՝ միկրոլուսաչափերը լինում են ֆոտոէլեկտրական կամ տեսողական, ինչպես նաև չգրանցող (պատկերի յուրաքանչյուր տեղամասի առանձին չափումով) և գրանցող, որը միանգամից գծում է օպտիկական խտության բաշխման կորը։ Մ֊ի հատուկ տեսակ է իզոլուսաչափը, որը գծում է հավասար օպտիկական խտության գծերը (իզոֆոտեր)։ Լայն տարածում ունի նաև միկրոսպեկտրալուսաչափը, որտեղ, ի տարբերություն սովորական միկրոլուսաչափի, օգտագործվում եմ լույսի տարբեր մեներանգ ճառագայթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 545 CC-BY-SA-icon-80x15.png