Jump to content

Միխայիլ Ֆեոդորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միխայիլ Ֆյոդորովից)
Միխայիլ Ֆեոդորով
Ծնվել էնոյեմբերի 17 (29), 1848[1]
ԾննդավայրՄարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ
Մահացել էմայիսի 4, 1904(1904-05-04) (55 տարեկան) կամ ապրիլի 21 (մայիսի 4), 1904[1] (55 տարեկան)
Մահվան վայրՅոշկար Օլա, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և գրականագետ

Միխայիլ Ֆյոդորով (ռուս.՝ Михаил Фёдорович Фёдоров, նոյեմբերի 17 (29), 1848[1], Մարինսկի-Պոսադսկի շրջան, Չուվաշիայի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ - մայիսի 4, 1904(1904-05-04) կամ ապրիլի 21 (մայիսի 4), 1904[1], Յոշկար Օլա, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[2]), չուվաշ բանաստեղծ և հրապարակախոս, ժողովրդական կրթության գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին Միխայիլ Ֆյոդորովը ավարտել է Սամարայի ուսուցչական սեմինարը։ 1873-1878 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Բիչուրինյան ուսումնարանում, իսկ 1879-1881 թվականներին աշխատել է Չեբոքսարյան քաղաքային ուսումնարանում։

1891-1904 թվականներին որպես ուսուցիչ-վարիչ աշխատել է Ցարևոկոկշայսկյան քաղաքային ուսումնարանում։ Նրա ջանքերի շնորհիվ ընդլայնվեց ուսումնասիրվող առարկաների շրջանակը, բարձրացրվեց կրթության որակը։ Կրթությունը կազմակերպված է եղել նյութական, սոցիալական, ազգային իրավահավասարության հիմքի վրա։ 1896 թվականին ուսումնարանը մասնակցել է Նիժնի Նովգորոդում անցկացվող համառուսական ցուցահանդեսին։

Դարձել է Ցարևոկոկշայսկ գավառի մարիական դպրոցի խնամակալը։ Եղել է հնագիտության, պատմության և Կազան համալսարանի ազգագրության միության թղթակից-անդամը։

Մահացել է 1904 թվականի մայիսի 4-ին Ցարևոկոկշայսկում։ Թաղված է Ցարևոկոկշայսկ գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության պատմության մեջ նա մտավ որպես չուվաշիայի լեզվով գրված «Կախարդը» բանաստեղծության հեղինակը[3]։ Հայտնի է նաև որպես «Չեբոքսարյան գավառի Բիչուրինյան միաբանության չուվաշների ավանդությունները և նրանց հիվանդների բուժման միջոցները» (1876 թվական) ինքնակենսագրական ակնարկի հեղինակը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Chuvash encyclopedia (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — С. 2567. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-X
  2. Միխայիլ Ֆյոդորով (1848-1904 թվական)(չաշխատող հղում)
  3. Писатели: Фёдоров Михаил Фёдорович.
  4. «ЭБС «Университетская библиотека онлайн»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Никитин И. М. Ф. Фёдоров // Таван Атал. — 1946. — № 20.
  • Сироткин М. М. Ф. Фёдоров: очерк жизни и творчества. — Чебоксары: Чувашское гос. изд-во. Ч 1947.
  • Сироткин М. М. Ф. Фёдоров // Сироткин М. Очерки дореволюционной чувашской литературы. — Чебоксары, 1967.
  • Канюков В. Реализм и фольклор в новописьменной литературе // Канюков В. Я. Развитие литературы и народные художественные традиции. — Чебоксары, 1979.
  • Хлебников Г. Первое произведение классики чувашской литературы // Изв. Нац. акад. Чуваш. Респ. — 1997. — № 6.
  • Егоров Д. Фёдоров М. Ф. // Егоров Д. Ученые-педагоги Чувашии. — Чебоксары, 1997.
  • Дмитриев В. Ваше слово будет иметь большую силу // Совет. Чувашия. — 1998. — 5 ноября.
  • Афанасьев, П. Фёдоров Михаил Фёдорович (Хведер Мигали) // Афанасьев, П. Писатели Чувашии / П. Афанасьев. — Чебоксары, 2006. — С. 458—459.
  • Родионов, В. Г. Фёдоров Михаил Фёдорович (Хведер Мигали) / В. Г. Родионов // Чувашская энциклопедия. — Чебоксары, 2011. — Т. 4 : Си-Я. — С. 349.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]