Միխայիլ Բրիժինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բրիժինսկի
Ծնվել էհոկտեմբերի 6, 1951(1951-10-06)
ԾննդավայրՆովիե Տուրդակի, Կոչկուրովսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 22, 2020(2020-12-22) (69 տարեկան)
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն և էրզյաներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄորդովիայի պետական համալսարան (1973)

Միխայիլ Իվանովիչ Բրիժինսկի (էրզ.՝ Михаил Иванович Брыжинский , հոկտեմբերի 6, 1951(1951-10-06), Նովիե Տուրդակի, Կոչկուրովսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 2020(2020-12-22)), խորհրդային մորդովացի բանաստեղծ, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1990), Մորդովիայի Հանրապետության ժողովրդական գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուսուցիչներ Իվան Սերգեևիչ Բրիժինսկու և Նադեժդա Անդրեևնա Ֆատկինի ընտանիքում։ Ավարտել է Նովոտուրդակովսկի միջնակարգ դպրոցը և Մորդովական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։ Բանակում ծառայելուց հետո` 1977 թվականին, աշխատանքի է անցել հայրենի գյուղում` որպես մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ։

Իր առաջին վիպակը` «Պոլովտ»-ը («Ահազանգ»), որը նվիրված էր մոնղոլ թաթարների լծի դեմ ռուսների և մորդովների մղած պայքարին, լույս է տեսել 1983 թվականին։ 1986 թվականին նա ռուսերեն հրատարակում է «Հանուն իրենց եղբայրների» վիպակը, որտեղ պատմում է Ստեպան Ռազինի ապստամբության և Ալյոնա Արզամասկայայի կյանքի մասին, 1988 թվականին լույս է տեսնում «Խոնարհվիր ակոսին» վեպը, որը պատմում է գյուղական կյանքի մասին։ 1991 թվականին մորդովերեն հրատարակում է «Эрямодо надобия» («Դեղորայք կյանքից»), պատմվածքների ժողովածուն, որտեղ ընդգրկված են երեք պատմվածք, «Զակու- ուն» տրիպտիխը և «Пингень гайть» («Դարաշրջանների ղողանջը») էսսեն, որը լույս է տեսել 2004 թվականին։ Էսսեում Բրիժինսկին պատմում է մորդովական ժողովրդի ծագման մասին, գիտական տեսանկյունից հիմնավորելով և գիտական ապացույցներով ամրապնդելով այն։ 2008 թվականին նա հրատարակում է «Кирдажт» («Հասակակիցներ») ազգագրական վիպակը, որտեղ գեղարվեստական ձևով ներկայացնում է մորդովական ժողովրդի պատմությունը և պատանուց տղամարդու ձեռնադրման ծեսի արարողոոթյունը[1], ցուցադրում է մարդու բնավորության և աշխարհայացքի ձևավորման հանգամանքները, շրջակա միջավայրի գոյության պայմաններին ամբողջական հարմարվողականության շրջանում[2]։ Բրիժինսկին հայտնի է նաև որպես «Ռուս-էրզյան դպրոցական բառարանի» (2015)[3] հեղինակ, ինչպես նաև կնոջ Նադեժդա Նիկիֆորովնայի հետ հրատարակած մորդովական գրականության քրեստոմատիայի դասագրքի հեղինակ[4]։

1990 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։

ՌՍՖՍՀ ընդհանուր կրթության պատվավոր աշխատող է։ Մորդովիայի հանրապետության պետական մրցանակի դափնեկիր է (2004): Մորդովիայի հանրապետության ժողովրդական գրող (2014)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]