Միխայիլ Բաշիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բաշիլով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1993(1993-01-12)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Տոմսկ, Ռուսաստան
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Միխայիլ Սերգեևիչ Բաշիլով (հունվարի 12, 1993(1993-01-12)[1], Տոմսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Թուրան» ակումբի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմսկի ֆուտբոլի սան։ 2009 թվականի ամռանը առաջին անգամ ընդգրկվել է «Տոմիի» հայտացուցակում՝ Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու համար։ Նոյեմբերի 28-ին «Կռիլյա սովետովի» հասակակիցների հետ խաղում (0:5) նորամուտը նշել է երիտասարդական թիմի կազմում[2]։

2011 թվականին սկսել է ներգրավվել առաջին թիմի հետ մարզումներին, 2012 թվականի սկզբին մեկնել է նախամրցաշրջանային հավաքի։ Գարնանը մի քանի անգամ հայտնվել է Պրեմիեր լիգայի հանդիպումների հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտում չի հայտնվել։ Մայիսի 13-ին «Ռոստովի» հետ խաղում նորամուտը նշել է Պրեմիեր լիգայում[3]։

2012-2013 մրցաշրջանի առաջին կեսում Բաշիլովը մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության երկու և Ռուսաստանի գավաթի մեկ խաղի։ 2013 թվականի փետրվարին վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվել է Օմսկի «Իրտիշ»[4], մասնակցել է երկրորդ դիվիզիոնի 9 հանդիպման։

2013 թվականի հուլիսի 7-ին վարձավճարով տեղափոխվել է «Տյումեն»[5][6]։ «Տյումենում» անցկացրած մրցաշրջանում Բաշիլովը մասնակցել է երկրորդ դիվիզիոնի 7 հանդիպման և օգնել թիմին դուրս գալ Ռուսաստանի Առաջին դիվիզիոն։

2014-2015 և 2015-2016 մրցաշրջանում հայտավորվել է «Թոմի» ֆարմ ակումբի՝ «Տոմ-2»-ի կազմում, սակայն հանդես է եկել նաև Տոմիչի հիմնական թիմում։

2016 թվականի ամռանը պայմանագիր է կնքել լիտվական «Ուտենիս» ակումբի հետ։

2017 թվականի գարնանը տեղափոխվել է բելառուսական «Գորոդեա»։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 1-ին թիմակից Յարոսլավ Օվսյաննիկովի հետ հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքական (1993 թվականին ծնված խաղացողներ)՝ մասնակցելու Աստանայում անցկացվող միջազգային մրցաշարին[7]։ Հունիսի 6-ին Չինաստանի հետ խաղում (4:0) նշել է իր նորամուտը հավաքականի կազմում. խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի սկզբում[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոմ»
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2012-2013:
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2015-2016:
«Տյումեն»
  • Երկրորդ դիվիզիոնի  «Ուրալ-Պովոլժիե» գոտու հաղթող՝ 2013-2014։
«Նորավանք»
  • Հայաստանի Գավաթակիր՝ 2021-2022.

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իրտիշ (Օմսկ) 2012/13 9 0 0 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 0 0 9 0
Տյումեն 2013/14 8 0 1 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 8 0 1 0 0 0 0 0 9 0
Տոմ-2 2014/15 19 1 0 0 0 0 0 0 19 1
2015/16 19 1 0 0 0 0 0 0 19 1
Ընդհանուր 38 2 0 0 0 0 0 0 38 2
Տոմ 2011/12 1 0 0 0 0 0 0 0 1 0
2012/13 2 0 1 0 0 0 0 0 3 0
2014/15 2 0 0 0 0 0 0 0 2 0
2015/16 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 7 0 1 0 0 0 0 0 8 0
Ուտենիս 2016 7 0 0 0 0 0 0 0 7 0
Ընդհանուր 7 0 0 0 0 0 0 0 7 0
Գորոդեա 2017 27 2 2 0 0 0 0 0 29 2
2018 20 0 2 0 0 0 0 0 22 0
2019 11 0 0 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 58 2 4 0 0 0 0 0 62 2
Ընդամենը կարիերայի ընթացքում 127 4 6 0 0 0 0 0 133 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Крылья Советов-мол. (Самара) — Томь-мол. (Томск) — 5:0» (ռուսերեն). Чемпионат.com. 2009 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  3. «Томь — Ростов — 2:1» (ռուսերեն). Sports.ru. 2012 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  4. «Погребняк будет играть за «Иртыш»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Иртыш» Омск. 2013 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  5. «Трансферные новости» (ռուսերեն). Официальный сайт ФК «Тюмень». 2013 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  6. «Кирилл Погребняк перешел на правах аренды в воронежский «Факел»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2013 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Футболисты «Томи» вызваны в юношеские сборные России» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2011 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  8. «Юношеская сборная России (1993 г.р.) - чемпион» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2011 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բաշիլով» հոդվածին։