Միխայիլ Ալֆերակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ալֆերակի
հուլիսի 9 (21), 1889 - դեկտեմբերի 19, 1958(1958-12-19) (69 տարեկան)
ԾննդավայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՀունաստան
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունՊաժերի կորպուս
Պարգևներ
Ռազմական խաչ (Մեծ Բրիտանիա) և Ոսկե զենք «Քաջության համար»

Միխայիլ Ալֆերակի (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Алфераки, հուլիսի 9 (21), 1889, Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19, 1958(1958-12-19), Հունաստան), Կազակական գնդի լեյբ գվարդիայի եսաուլ, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմական ազնվականներից է, սենեկապետ Միխայիլ Նիկոլաևիչ Ալֆերակի և Մարիա Նիկոլաևնա Գրեկովոյի որդին։ 1906 թվականին ընդունվել է Պաժերի կորպուս, որն ավարտելուց հետո 1909 թվականի օգոստոսի 6-ին ծառայության է անցել Կազակական գնդի լեյբ գվարդիայում, որպես կամեր-պաժ խորունժ։ 1913 թվականի դեկտեմբերի 16-ին ստացել է հարյուրապետի աստիճան։

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Կազակական գնդի լեյբ գվարդիայի կազմում, 1915 թվականի հունվարի 15-ին վիրավորվել է, պարգևատրվել է Գեորգիևյան զենքով։

1916 թվականի մայիսի 29-ին ստացել է ենթաեսաուլի կոչում, 1916 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել Դոնի զորքերի վարչական ատամանի համհարզ, 1917 թվականի հուլիսի 10-ին` Կազակական գնդիլեյբ գվարդիայի 2-րդ հարյուրյակի հրամանատար, նույն թվականի սեպտեմբերի 19-ին «երկարամյա ծառայության համար» ստացել է եսաուլի կոչում։

Քաղաքացիական պատերազմին մասնակցել է Սպիտակ շարժման Դոնի բանակի կազմում։ 1920 թվականի սկզբին Նովոռոսիյսկից էվակուացվել է «Բորիս» նավով։ Գնդապետի աստիճան ստանալուց հետո, 1920 թվականի հունիսի 24-ից պաշտոնաթող է եղել։

Հունաստան էմիգրացիայի ընթացքում ծառայել է մասնավոր ընկերություններում։ Եռանդուն մասնակցություն է ունեցել Աթենքի կազակական ստանիցայի ստեղծման գործում, եղել է ստանիցայի վարչության անդամ։ Եղել է Ռուսական զինվորական հաշմանդամների Միության անդամ։ Մահացել է 1958 թվականին, թաղված է Պիրեյի ռուսական գերեզմանատանը։ Ամուսնացած է եղել Տատյանա Պետրովնա Յանովոյի (1895-1983 թվականներ), գեներալ-մայոր Պ. Ի. Յանովի (1864-1937 թվականներ) դստեր հետ, ամուսնությունից երեխաներ չեն ունեցել։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1913)
  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան «արիության համար» գրառմամբ (16.02.1915)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (8.03.1915)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (19.11.1915)
  • Գեորգիևյան զենք (10.02.1917)

Արտասահմանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիական ռազման խաչ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Русский Инвалид, № 68. Часть официальная. - 19-го марта 1917 г. - С. 2.
  • Армия и флот свободной России, № 227. Официальный отдел. - 4 октября 1917 г. - С. 4.
  • Жалнина-Василькиоти И. Л. «Родной земли комок сухой». Русский некрополь в Греции. - М.։ Книжница ։ Русский путь, 2012. - С. 51.
  • Клепов М. Ю. Офицеры - Георгиевские кавалеры Первой мировой войны. - М.։ «Минувшее», 2015.