Միխայիլ Ալշիբայա
Միխայիլ Ալշիբայա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1958 (66 տարեկան) Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ա. Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոն |
Ալմա մատեր | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Mikhail Alshibaya Վիքիպահեստում |
Միխայիլ Միխայելովիչ (Դուրմիշխանովիչ) Ալշիբայա (Ալշիբայ, հունվարի 15, 1958, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), սրտավիրաբույժ, պրոֆեսոր[1] (1998), բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա․ Ն․ Բակուլեվի անվան սրտանոթայի գիտական կենտրոնի սրտասնույց բաժնի ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1958 թվականի հունվարի 15-ին Բաթումիում։ Հայրը՝ Դուրմիշխան Ալշիբայան, և մայրը բժիշկներ են։
1982 թվականից աշխատում է «Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա․ Ն․ Բակուլեվի անվան սրտանոթայի գիտական կենտրոնում»։
Դիսետացիյի թեման՝ «ՍԻՀ-ի հիվանդների վիրաբուժական բուժում՝ բրահիցեֆալ զարկերակների ախտահարումով» (1999 թվական)։ Հեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածների, 4 մենագրությունների, այդ թվում` «սրտասնույց վիրաբուժության պատմության վերաբերյալ ակնարկներ» (2002), «Բժշկական ուսանողների սրտաբանության ուղեցույց»։
Կլինիկական հետաքրքրությունների ոլորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սրտասնույց և անոթային վիրաբուժություն,
- համակցված վիրահատություններ սրտասնույց և բրահիոցեֆալ զարկերակների վրա,
- էնդարտերէկտոմիա սրտասնույց զարկերակներից,
- օժանդակ շրջանառություն ՍԻՀ վիրաբուժության ոլորտում։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Ալշիբայան Մոսկվայի «Վերա» հոսպիսներին օգնության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[2][3]։
Կոլեկցիոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Միխայլովիչը գեղանկարչության կոլեկցիոներ է, նա հավաքում է բացառապես ժամանակակից արվեստի գործեր՝ «հալման» դարաշրջանի նկարիչներից և նախաաստեղծական մոսկովյան անդեգրաունդից մինչև Օլեգ Կուլիկ և Վլադիսլավ Մամիշև-Մոնրո[1]։ 2014 թվականի Միխայիլ Ալշիբայի հավաքածուն ուներ մոտ 6 հազար ստեղծագործություն[4]։ 2014 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի թանգարանային կենտրոնում «Այլ արվեստ» նախագծի շրջանակներում բացվել է Ալշիբայի հավաքածուի աշխատանքներից կազմված «Այլ արվեստ» Նոր կյանք ցուցահանդեսը[4]։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինքս շատ եմ վախենում ինչպես վիրաբույժներից, այնպես էլ վիրահատություններից։ Պարզապես գիտեմ որոշ մանրամասներ և մանրուքներ։ Դուք հասկանում եք, որ սատանան մանրամասնությունների մեջ է»[5]։
«Ես ստանում բավարարվածություն, երբ ես կարողանում եմ օգնել»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Собрание Михаила Алшибая». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Попечительский совет» (ռուսերեն). Фонд помощи хосписам «Вера». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Елена Фанайлова. (20 сентября 2009). «Первый московский хоспис: гости Елены Фанайловой обсуждают, отвергаются или спасаются обществом онкологические больные» (ռուսերեն). Радио Свобода. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 Мак И., Лапина А.Картины из собрания Михаила Алшибая приняли эстафету у коллекции Леонида Талочкина // www.theartnewspaper.ru. — 2014. — № 26.
- ↑ 5,0 5,1 Беседа с кардиохирургом и коллекционером Михаилом Алшибая.