Միելոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արախնոիդիտի ռենտգենային պատկերը միելոգրաֆիայի ժամանակ

Միելոգրաֆիա (հուն․՝ μυελός-ոսկրածուծ և ․․․ գրաֆիա), ողնուղեղագրություն, ողնուղեղի ենթաոստայնային (սուբարախնոիդային) տարածության ռենտգենյան հետազոտման եղանակ։ Կատարվում է ողնաշարային խողովակի մեջ կոնտրաստային նյութ ներարկելով՝ վերջինիս անցանելիությունը որոշելու համար։ Կիրառվում է ողնուղեղի ուռուցքների, ուղեղաթաղանթների բորբոքային պրոցեսների, միջողնային արտացցվածքների ախտորոշման նպատակով։ Ռադիոիզոտոպային միելոգրաֆիայի միջոցով որոշվում է ողնաշարային խողովակի անցանելիությանը խոչընդոտող ուռուցքների, կպումների տեղադրությունը։ Կատարվում է գոտկային պունկցիայի միջոցով ողնուղեղի ենթաոստայնային տարածության մեջ ռադիոակտիվ գազի խառնուրդով օդի բշտիկ ներարկելով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 531