Մերսերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերսերված բամբակամանվածքներ

Մերսերում (անգլիացի գյուտարար Ջոն Մերսերի (1791–1866) անունով), հիմքերի խիտ լուծույթներով բամբակե գործվածքների կամ թաղանթանյութերի (մանվածք, թելք) մշակում (սովորաբար 15–18 °C-ում)։ Մերսերումը կայուն փայլ է տալիս նյութին և բարձրացնում նրա որակը (հիգրոսկոպությունը, ամրությունը, ներկվելու ունակությունը)։ Պրոցեսը կատարվում է մերսերման մեքենաների օգնությամբ, որոնց վրա նյութը ներծծվում է նատրիումի հիդրօքսիդով, քամվում և լվացվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 498