Մերջանի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մերջանի լեռներից)

Մերջանի լեռներ, Ներքին Տավրոսի կենտրոնական հատվածը Հայկական բարձրավանդակի արևմտյան մասում։ Երկարությունը մոտ 50 կմ է, բարձրությունը՝ մինչև 3449 մ (Մերջան լեռ)։ Ձգվում է մերձլայնական ուղղությամբ, Բոլորմոր լեռնանցքից մինչև Մնձուր գետի հովիտը։ Ծալքաբեկորային լեռնաշղթա է՝ կազմված յուրայի նստվածքային և հրաբխածին ապարներից։ Հյուսիսային լանջերը կարճ են և զառիթափ, հարավայինները՝ երկար։ Կլիման բարեխառն է՝ վերընթաց գոտիական տարբերություններով, հյուսիսային լանջերի ավելի մեծ խոնավությամբ։ Լեռնաանտառային դարչնագույն, մասամբ գորշ հողերում աճում են լայնատերև անտառներ, 2200- 2400 մ վեր՝ թփուտներ, ենթալպյան և ալպյան մարգագետիններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 498