Մերկուրոռեդուկտոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերկուրոռեդուկտոմետրիա (լատիներեն mercurius — այստեղ՝ սնդիկ, reductio — վերականգնում, վերադարձ և մետրիա), սնդիկաչափություն, քիմիական անալիզի տիտրաչափական եղանակ։ Հիմնված է մերկուրոիոնի՝ Hg22+-ի վերականգնող հատկության վրա, որի լուծույթում գոյություն ունի Hg22+Hg2++Hg° հավասարակշռությունը (E°= 0, 8 վ)։ Մերկուրոռեդուկտոմետրիա կիրառվում է Au (3-րդ), Ce (4-րդ), MnՕ4-, ClO- և այլն օքսիդիչների քանակական որոշման համար։ Ավելի թույլ օքսիդիչները որոշելու համար հետազոտվող լուծույթին ավելացվում են Hg2+ իոնի հետ կայուն կոմպլեքսներ առաջացնող իոններ (CNS և այլն), որոնք իջեցնում են համակարգի պոտենցիալը։ Հետազոտվող լուծույթի մեջ Fe2+ իոնների ավելցուկ մտցնելիս մերկուրոռեդուկտոմետրիայի հնարավորությունները մեծանում են։ Օգտագործում են Hg2 (NՕ3)2 կամ Hg2 (ClO4)2 պարունակող աշխատանքային լուծույթներ, որոնք կայուն են և օդում համարյա չեն օքսիդանում։ Տիտրման ավարտը որոշում են էլեկտրաքիմիական եղանակով կամ ինդիկատորներով։ Եղանակը մշակել և «Մերկուրոռեդուկտոմետրիա» տերմինն առաջարկել է Վ․ Թառայանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 494