Մերիեմ Բելդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերիեմ Բելդի
Meriem Beldi.jpg
Ծնվել էդեկտեմբերի 20, 1973(1973-12-20) (45 տարեկան)
Ալժիր, Ալժիր
ԵրկիրFlag of Algeria.svg Ալժիր
ԺանրերԱնդալուզյան երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներուդ և վոկալ

Մերիեմ Բելդի (արաբ․՝ مريم بلدي‎‎, ֆր.՝ Meriem Beldi, դեկտեմբերի 20, 1973(1973-12-20), Ալժիր, Ալժիր), ալժիրցի երաժիշտ-կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիեմ Բելդին ծնվել է արաբա-անդալուզյան երաժշտության սիրահարների ընտանիքում։ 6 տարեկան հասակում հաճախում է արաբա-անդալուսական համերգ, որտեղ նվագախմբի դիրիժորն էր Ֆարիդ Բենսենսան, ով հետագայում դառնում է նրա երաժշտության ուսուցիչը։ Սովորել է Ալժիրի հեղինակավոր El Mossilia El Djazairia երաժշտական դպրոցում, որտեղ նրան դասավանդել են Սիդ Ահմեդ Սերին և Սիդ Ալի Բենմերաբետը[1]:

Կարճ ժամանակահատված աշխատել է Էյր Ալժիրում (Air Algérie)[2], այնուհետև թողարկել է երեք ալբոմներ։ Առաջինը՝ «Y'a Rache el faten», հանդիսականներին է ներկայացնում 2001 թվականին։ Ալբոմը բաղկացած է երկու մասից՝ «Inkilabet Zidane» (y'a racha faten et y'a bahi djemel)։ Երկրորդ ալբոմը կոչվում է Nouba Hassine:

Ինը տարի դադարից հետո (զբաղվել է երեխաների դաստիարակությամբ) 2014 թվականի դեկտեմբերի 27-ին թողարկում է երրորդ ալբոմը՝ «Nouba Zidane»:

Համերգներով հանդես է եկել Ալժիրում, արտերկրում, մասնակցել է Լիսաբոնյան համաշխարհային ցուցահանդեսին և Ֆրանսիայում Ալժիրի տարի միջոցառմանը։

2004 թվականից բնակվում է Փարիզում: Ունի երկու երեխա։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Y'a Rache el faten, 2001
  • Nouba Hassine, 2002
  • Nouba Zidane, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]