Մետաղաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մետաղաբերություն, մետաղային հանքավայրերի և հանքաերևակումների առկայությունը որոշակի շրջաններում կամ երկրաբանական գոյացումներում (ապարներում, հաստվածքներում, շերտախմբերում)։ Առաջին դեպքում տերմինն օգտագործվում է, երբ խոսքը վերաբերում է որևէ տարածքի, օրինակ, Ուրալի, Կենտրոնական Ղազախստանի, Փոքր Կովկասի մետաղաբերությանը, իսկ երկրորդ դեպքում՝ եթե նկատի ունեն ինտրուզիվների, նստվածքային ապարների, տեկտոնական զոնաների մետաղաբերությունը։ Հանքային նյութի կուտակումը սովորաբար տեղի է ունենում մագմատիկ հալոցքի ներդրման, օջախից ջրային և գազաջրային լուծույթների, գազերի անջատման ու գործունեության հետևանքով։ Հանքաբեր լուծույթների առաջացումը և հանքավայրերի ձևավորման համար անհրաժեշտ մետաղային միացությունների կուտակումն ընթանում է երկրաբանական և ֆիզիկաքիմիական բարենպաստ պայմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 474 CC-BY-SA-icon-80x15.png