Մետականոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետականոն (անգլ.՝ Metalaw), «տիեզերքում տարբեր ռասաների միջև հարաբերությունները կարգավորող իրավական կանոնների ամբողջություն»[1]։ Սա արտաերկրային բանականության որոնման հետ կապված տիեզերական իրավունքի գաղափար է[2]։ Գաղափարը Իմանուիլ Կանտի կատեգորիկ իմպերատիվի զարգացումն է, որ պահանջում է հետևյալը. «գործիր համաձայն միայն այնպիսի սկզբունքի, որով առաջնորդվելով՝ դու միաժամանակ ցանկանաս, որ այն դառնա համրնդհանուր օրենք»։

Էնդրյու Հեյլի[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին փաստաբան Էնդրյու Ջ. Հեյլիի կողմից առաջին անգամ ձևակերպված մետականոն հասկացոությունը նա օգտագործել է բոլոր բանական էակների, այդ թվում՝ մարդկանց և ենթադրյալ արտաերկրային կյանքի ներկայացուցիչների, նկատմամբ տեսականորեն համընդհանուր կերպով կիրառելի հիմնարար իրավակարգավորումների ենթադրյալ գոյության մասին իր հիպոթեզի նկարագրման համար։ Գրող Ֆրենկ Ջ. Անդերսոնը առաջարկել է լայնացնել հասկացությունը, ընդգրկելով բոլոր բանական էակներին՝ արտաերկրային և երկրային, այդ թվում բոլոր բանական կենդանիներին։

1956 թվականին Հեյլին առաջին անգամ հրապարակել է «Տիեզերական իրավունք և մետականոն. համընդհանուր հայացք» («Space Law and Metalaw – A Synoptic View») հոդվածը[3], որտեղ Հեյլին առաջին անգամ առաջարկել է այն, ինչը նա անվանել է «Միջաստղային ոսկե կանոն» (Interstellar Golden Rule). վարվիր այլոց հետ այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն։ Հեյլիի խոսքով, մարդիկ կարող են տարածել արտաերկրային բանականության հետ մեր հնարավոր հարաբերությունների մարդկային իրավունքի միայն մեկ սկզբունք. «բացարձակ հավասարության բացարյակ գաղափար»։ Հեյլին զարգացրել է մետականոնի սեփական հասկացությունը հաջորդող տարբեր հոդվածներում և 1963 թվականին լույս տեսած գրքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://metalawandseti.blogspot.com/
  2. Adam Chase Korbitz, The Limits of Metalaw and the Need for Further Elaboration, Paper IAC-10-A4.2.10 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, presented at the 39th Symposium on the Search for Extraterrestrial Intelligence, 61st International Astronautical Congress, 2010, Prague, Czech Republic
  3. Andrew G. Haley, Space law and Metalaw – A Synoptic View, Harvard Law Record 23 (November 8, 1956)
  4. Andrew G. Haley, Space Law and Government, Appleton Century Crofts, New York, 1963

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]