Մեսրոպ Մաշտոցի քարայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեսրոպ Մաշտոցի քարայր, տեղակայված է Մեսրոպավան գյուղից 5-6կմ արևելք՝ Կապուտջուղ լեռան Կռնակոչ լանջին՝ Գողթն գավառում։ Ըստ ավանդության՝ այս քարայրում իր 17 աշակերտների հետ ապրել է Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպավանի և շրջակա գյուղերի բնակիչները հաճախակի այցի են եկել և լսել նրանց քարոզները։ Չպետք է բացառել այն փաստը, որ Մաշտոցին նախապես հայտնի է եղել, որ Գողթնում կարող են պահպանված լինել հայ հին գրական երկերի գրավոր նմուշներ, և իր այդտեղ ապրելը պայմանավորված է եղել դրանց բացահայտմամբ և հետազոտմամբ, մանավանդ որ Կռնակոչի անձավից ոչ հեռու գտնվում են հնամենի ժայռապատկերները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ մեջբերվող էջ 42 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։