Մեռյալների կիրճ (Կրետե)
Մեռյալների կիրճ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնագիտական հուշարձան |
Երկիր | ![]() |
![]() | |
![]() |
Մեռյալների կիրճ (հուն․՝ Φαράγγι των Νεκρών), փոքր կիրճ՝ մոտ 5 կիլոմետր երկարությամբ, գտնվում է Կրետեի արևելյան մասում։ Կիրճի մուտքը գտնվում է Անո Զակրոս (հուն․՝ Ανω Ζάκρος) գյուղի մոտակայքում։ Կիրճն ավարտվում է լողափի ափին և Կատո Զակրոս (հուն․՝ Κάτω Ζάκρος) գյուղի մոտ[1][2]։
Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մեռյալների կիրճ» անվանումը ծագել է հին մինոական քաղաքակրթության ժամանակաշրջանում (մ.թ.ա. մոտ 2000 թվական)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրճն օգտագործվել է որպես հսկայական գերեզմանատուն։ Նույնիսկ հիմա կիրճի պարիսպներում կարելի է գտնել բազմաթիվ քարանձավներ, որոնք նախկինում գերեզմաններ էին։
Այժմ մեռյալների կիրճը բավականին հայտնի զբոսաշրջային վայր է Կրետե կղզու արևելքում։ Բացի այդ, դրա նկատմամբ հետաքրքրությունը բորբոքվում է մինոական պալատի ավերակներով՝ հին Զակրոս բնակավայրի ավերակների մոտակայքում գտնվող քարանձավից հենց դուրս գալու պահին։ Կիրճի հատակի երկայնքով անցնում է քարքարոտ գետի հունը, որը ջրով լցվում է միայն ձմռանը՝ անձրևների ընթացքում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Zakros Gorge Explore Crete. Viitattu 21.8.2017.
- ↑ Zakros Gorge Destination Crete. Viitattu 21.8.2017.