Մենք մեր մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք մեր մասին
Տեսակպարբերական
Լեզուհայերեն

«Մենք մեր մասին», մշակութային եռամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2005 թվականից Երևանում։ Հիմնադիր-տնօրենը Պավել Սարգսյան է։

Պարբերականը ներկայացնում է հայկական մշակույթն իր բազմաթիվ ճյուղերով, անդրադառնում է պատմության կարևոր անցքերին, անհայտ, գաղտնի էջերին, նշանավոր անձանց, ժամանակակից շնորհալի երիտասարդներին, հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի պետական և ազգային խորհրդանիշներին, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Տպագրում է նաև ռուսերեն և անգլերեն նյութեր։

Լույս են տեսնում նաև հանդեսի հատուկ համարներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։