Մենք կհանգստանանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մենք կհանգստանանք» («Սոնյայի մոնոլոգը»), մելոդեկլամացիան Ալեքսանդր Սպենդիարյանը գրել է Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի հիման վրա 1910 թվականին։ Առաջին տպագրությունը և կատարումը նվիրված է եղել Անտոն Չեխովի 50-ամյա տարելիցին (1913 թվական, Պ. Յուրգենսոն)։ Կատարող.՝ Ի.Մազսկայան Ալեքսանդր Սպենդիարյանի նվագակցությամբ։ Նվագախմբի հետ առաջին կատարումը կայացել է 1912 թվականի մարտի 16-ին։ Ստեղծագործությունը կարդացել է Օ. Ն. Կաչալովան, նվագախումբը ղեկավարել է Վ. Ի. Մալիշևսկին։

1912 թվականի նոյեմբերի 27-ին ստեղծագործությունն արժանացել է Գլինկայի անվան մրցանակին։