Jump to content

Մեծ վեհապետական գլխավոր տեսուչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ վեհապետական գլխավոր տեսուչ, 33°, հին և շոտլանդական կանոնադրությամբ ընդունված բարձրագույն մասոնական աստիճան։

Աստիճանի շնորհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումը միաձայն շնորհվում է Գերագույն խորհրդի անդամների կողմից, որը Շոտլանդիայի հին և ընդունված կանոնադրության ղեկավար մարմինն է։ Գերագույն խորհրդի ամբողջական անվանումն է՝ «33-րդ և վերջին աստիճանի մեծ վեհապետական գլխավոր տեսուչների գերագույն խորհուրդ»։ Այս աստիճանը ստացողները, ըստ էության, հանդիսանում են խորհրդի պատվավոր անդամ, իսկ հետո արդեն նրանց ընտրում են որպես գերագույն խորհրդի ակտիվ անդամ[1]։

Աստիճանը շնորհվում է կանոնադրության այն անդամներին, որոնք հատուկ ճանաչման են արժանի մասոնական կազմակերպության շրջանակներում, այլ ոչ թե հասարակական կյանքում կատարած աշխատանքի համար։ Աստիճանը նաև չի կարող շնորհվել հարցման արդյունքում։ Ձեռնադրման ժամանակ պետք է նշվի, որ աստիճանի կրողը կոչվում է որպես «Գլխավոր պատվավոր տեսուչ»[2]։

33-րդ աստիճանի դափնեկիրների թվում կարելի է նշել որոշ անուններ, որոնք առավել հայտնի են դարձել՝ Ջուզեպպե Գարիբալդի[3], Ֆրանչեսկո Կրիսպի, Ջոզեֆ Կարդուչի, ԱՄՆ նախագահ Հարրի Թրումեն, և այժմ ապրողների թվում են մասոնության պատմաբաններ Միկելե Մորամարկոն, Ալեն Բերնհայմը, փիլիսոփա Գեորգի Դերգաչովը, նախարար Վլադիմիր Լոպուխինը[4]։

Մեծ վեհապետական գերագույն տեսուչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերագույն խորհրդի կարգախոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Deus meumque jus» («Աստված և իմ իրավունքը»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. С. П. Карпачёв "Тайны масонских орденов. Ритуалы «вольных каменщиков». — М.: Яуза-пресс, 2007, стр. 312
  2. Leonardo Bigliocca, Massoneria scozzese. Il primo rituale completo dal quarto al trentatreesimo grado, Ponte San Giovanni, Perugia libri, 2008. ISBN 88-959690-1-4
  3. Cfr. «Cronaca contemporanea… Il Garibaldi, capo de' Framassoni italiani, li chiama ad assemblea in Palermo», La Civiltà Cattolica, n. 10, 1864, p. 746. Consultabile anche su Google libri
  4. С. П. Карпачёв «Искусство вольных каменщиков», «ИПК Парето-Принт», 2015 год, 475 стр. 2000 экз. ISBN 978-5-990-54931-9

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Leonardo Bigliocca, Massoneria scozzese. Il primo rituale completo dal quarto al trentatreesimo grado, Ponte San Giovanni, Perugia libri, 2008. ISBN 88-959690-1-4
  • Paul Naudon , Histoire, Rituels et Tuileur des Hauts Grades Maçonniques , (Histoire et Tradition — Dervy-Livres)
  • Jean-Émile Daruty , Recherches sur le Rite Écossais Ancien Accepté (1879). Reproduction intégrale de l'édition de 1879 précédée d’un Hommage à Jean-Emile Daruty par Alain Bernheim, Éditions Télètes — 2002
  • Claude Guérillot, La génèse du Rite Écossais Ancien & Accepté , Guy Trédaniel Éditeur- 1993
  • Daniel Ligou et al.Histoire des Francs-Maçons en France 2000 г. ISBN 2-7089-6839-4
  • Paul Naudon Histoire générale de la franc-maçonnerie, Presses Universitaires de France,1981 г. ISBN 2-13-037281-3
  • Riandey Charles Confession d’un Grand Commandeur de la Franc-maçonnerie,Ed. du Rocher, 1989 г, ISBN 2-268-00-779-0
  • Revue «Points de vue initiatiques» La Franc-maçonnerie écossaise et la Grande Loge de France,38-39,Grande Loge de France,1980 г.