Մեխանաքիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեխանաքիմիա պոլիմերների, գիտության ճյուղ, ուսումնասիրում է մեխանիկական ուժերի ազդեցությամբ պոլիմերներում ընթացող քիմիական փոխարկումները։ Մեխանիկական ուժերի (օրինակ՝ մամլման, մանրացման, գլանման և այլն) ազդեցության տակ պոլիմերներում քիմիական կապերը խզվում են (մեխանադեստրուկցիա), առաջանում են քիմիական պրոցեսներն ակտիվացնող ազատ ռադիկալներ, նկատելիորեն փոխվում են պոլիմերների ֆիզիկական և քիմիական հատկությունները (նվազում է մոլեկուլային զանգվածը, առաջանում են նոր ֆունկցիոնալ խմբեր, փոխվում է լուծելիությունը, մեծանում ռեակցիոնունակությունը և այլն)։ Մեխանիկական ներգործություններն օգտագործվում են պոլիմերների հատկությունները ցանկալի փոփոխությունների ենթարկելու, նոր պոլիմերներ սինթեզելու և այլ նպատակով։ Մեխանաքիմիական երևույթները միաժամանակ նպաստում են պոլիմերների հոգնածության և քայքայման պրոցեսներին։ Այդ պատճառով մեծ նշանակություն ունի պոլիմերների կայունացումը, հատկապես երկարատև պարբերական ծանրաբեռնվածությունների դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png