Մեթոլ
Արտաքին տեսք
Մեթոլ, մեթիլամինաֆենոլի սուլֆատ, օրգանական նյութ։ Անգույն ասեղնաձև բյուրեղներ են, հալվում են 250°С (քայքայվելով)։ Սովորական օրգանական լուծիչներում (եթեր, քլորոֆորմ, բենզոլ) չի լուծվում։ 100 գ ջրում լուծվում է 5 գ մեթոլ (25°C)։ Օգտագործվում է որպես լուսանկարչական հայտածիչ նյութ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 381)։ ![]() |