Մեթոդո ֆուտբոլային դասավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մեթոդո» (իտալ.՝ Metodo, Method), 2-3-2-3 ֆուտբոլային դասավորություն, որն առաջացել է «բուրգ» ֆուտբոլային դասավորությունից։

Մարտավարության իմաստը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեթոդո» Վիտորիո Պոցցո (2-3-2-3)

Իտալացի լեգենդար մարզիչ Վիտորիո Պոցցոն, ով Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ հաղթել է 1934 և 1938 թվականների աշխարհի առաջնություններում, ուսումնասիրել է 2-3-5 կազմավորումը, որով խաղում էր Ավստրիայի հավաքականը (այսպես կոչված «Դանուբյան կազմավորում»)։ Նա մի փոքր ձևափոխելով դասավորությունը ստեղծելով սեփականը՝ անվանելով «Պոցցո մեթոդո» ( իտալ.՝ metodo )[1]:

Դասական բուրգի ձևավորումը 2-3-5 էր (երկու պաշտպան, երեք կիսապաշտպան և հինգ հարձակվող)։ Պոցցոն ետ քաշեց հարձակվողներից երկուսին դաշտի կենտրոն՝ դասավորությունը դարձնելով 2-3-2-3։ Հետ եկած հարձակվողները ձևավորում էին կիսապաշտպանության հզոր կենտրոնը, որն ուժեղացնում էր պաշտպանության և հարձակման հնարավորությունները՝ միաժամանակ նպաստելով նրանց կտրուկ միացմանը թե պաշտպանական և թե հարձակվողական գործողություններին։ Որոշ փորձագետների կարծիքով Պեպ Գվարդիոլան նմանատիպ դասավորություն օգտագործել է Բարսելոնայում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ingle, Sean (2000 թ․ նոյեմբերի 15). «Knowledge Unlimited (November 15, 2000)». London: Guardian. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 10-ին.
  2. Wilson, Jonathan (2010 թ․ հոկտեմբերի 26). «The Question: Are Barcelona reinventing the W-W formation?». The Guardian. London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.