Jump to content

Մեթիլակրիլատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթիլակրիլատի կառուցվածքը

Մեթիլակրիլատ, СН₂=СНСООСНɜ, ակրիլաթթվի մեթիլ էսթերը։

Անգույն հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 80,2°С։ Քիմիական հատկություններով նման է մեթիլմերակլիրատին։ Ազատ ռադիկալների ներկայությամբ պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմեթիլակրիլատներ։ Օգտագործվում է համապոլիմերներ (օրինակ, ստիրոլի հետ) ստանալու համար։ Արդրական ստացման եղանակներից է ացետիլենի կարբոնիլացումը մեթանոլի առկայությամբ։ Թունավոր Է, գրգռում է լորձաթաղանթը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379