Մեդեայի արձան
Մեդեայի արձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2007 |
Երկիր | Վրաստան |
Բնակավայր | Բաթում |
Նյութ | բրոնզ |
Medea Statue in Batumi Վիքիպահեստում |
Մեդեայի արձան, քանդակագործական հուշարձան կոլիխդեացի թագուհի Մեդեայի բրոնզե արձան։ Տեղակայված է Բաթումում Եվրոպայի հրապարակում Մեմադ Աբաշիձե պողոտայի մոտ։ Հուշարձանը բացվել է 2007 թվականի հուլիսին՝ ըստ ճարտարապետ Դավիդ Խմալաձեի նախագծի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի նավահանգստային քաղաք Բաթումի Մեդեայի արձանը հուշարձան է համարվում, որը հանդիսավոր բացվել է 2007 թվականի հուլիսին հին քաղաքի կենտրոնում՝ Եվրոպայի հրապարակում։ Քանդակը շատ բարձր է Սև ծովի քաղաքի համար, բարձր է հարևան շինություններից և կառույցներից և տեսանելի է քաղաքի կենտրոնական հատվածի սահմաններից դուրս[1]։
Հունական դիցաբանությունից Կոլխիդայի թագավոր Էտեի դստեր՝ կոլխիդյան թագուհի Մեդեայի բրոնզե հնաոջ արձանը կանգնած է նեղ, մարմարեպատ պատվանդանի վրա։ Մեդեան պարզված ձեռքին պահում է ոսկե գեղմը, ինչ նշանակում է, որ թագուհին տալիս է իր երկրի զարգացման և հզորության խորհրդանիշը։ Նրա հայացքն ուղղված է դեպի ծովը, որտեղ, ենթադրաբար երեք հազար տարի առաջ Կոլխիդե էր լողում արգոնավտների և Յասոնի նավը։ Կոթողի չորս կողմերում պատկերված են հատվածներ միֆից, որոնք պատմում են ոսկե գեղմի համար ճանապարհորդությունը[2]։ Հուշարձանի ֆինանսավորումը իրականացվել է բյուջեի հաշվին, որը կազմել է 1 200 000 լարի։
Գիշերային ժամերին հուշարձանը և այն պատած ճակատները լուսավորվում են գունավոր լուսարձակներով։ Հրապարակը համարվում է երիտասարդության և զբոսաշրջիկների հանդիպման վայրը։ Հուշարձանի անմիջապես կողքին է գտնվում պետական վարչության շենքերը, ճոխ հյուրանոցները և քաղաքային ժամով աշտարակը[3]։
Հուշարձանը հանդիսավոր բացվեց 2007 թվականի հուլիսի 6–ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Բաթում այցելության ժամանակ։ Վրացական գրախոսությունը քննադատեց տվյալ արձանը՝ այն անվանելով անթույլատրելի ճոխ կառույց Բաթումի ու Վրաստանի համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «СТАТУЯ МЕДЕИ В БАТУМИ». ВИЗИТНАЯ КАРТОЧКА ГРУЗИИ (ռուսերեն). 2016 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Медея с золотым руном на площади Европы в Батуми». Сайт города Батуми (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Площадь Европы и статуя Медеи в Батуми». Батуми (Грузия): отдых 2021, фото, цены, море, отзывы, достопримечательности (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «The Georgian Times on the Web: Comprehensive news site, daily international, national and local news coverage , breaking news updates, sports, reviews». web.archive.org. 2011 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ketevan Gurchiani: Greek Tragedy on the Georgian Stage in the Twentieth Century. In: Zara Martirosova Torlone, Dana LaCourse Munteanu, Dorota Dutsch (Hrsg.): A Handbook to Classical Reception in Eastern and Central Europe. John Wiley & Sons, New York 2017, ISBN 978-1-118-83268-4, S. 548—559
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Батуми. Статуя Медеи Արխիվացված 2021-08-12 Wayback Machine