Մա Լին
Մա Լին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Շենյան, Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սեղանի թենիսիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մա Լին (չինարեն՝ 马琳, փետրվարի 19, 1980, Շենյան, Չինաստան), սեղանի թենիսի չինացի խաղացող, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր։ Պատմության մեջ ամենատիտղոսակիր թենիսիստներից մեկն է։
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մա Լինը սկսել է սեղանի թենիսով զբաղվել 6 տարեկանից, 1992 թվականին ներգրավվել է տեղական թիմի կազմում, 1994 թվականին՝ 14 տարեկանում, ընգրկվել է Չինաստանի հավաքականում։ 1999 թվականին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր։ 2000 թվականին Մա Լինը նվաճել է աշխարհի գավաթը։ 2004 թվականին զույգային խաղաձևով դարձել է օլիմպիական չեմպիոն, իսկ 2008 թվականին նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ՝ ամենավարկանշային մենախաղում։
Մա Լինը իր կարիերայի ընթացքում նվաճել է բարձրագույն բազմաթիվ մրցանակներ, բայց ոչ մի անգամ մենախաղերում չի կարողացել դառնալ աշխարհի չեմպիոն։ Մա Լինը մեդալ է նվաճել աշխարհի տասնչորս առաջնություններում, մենախաղերում երեք անգամ եղել է արծաթե մրցանակակիր և երկու անգամ բրոնզե մեդալակիր։
2012/2013 մրցաշրջանում հանդես է եկել «УГМК Верхняя Пышма» ռուսական ակումբում[1]։
Խաղի ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մա Լինը գրոհող ոճի խաղացող է, մականը ասիական ձևով է պահում։ Աշխարհում բարձրագույն մակարդակի խաղացողներից մեկն է, որն սկսել է օգտագործել մականի հետևի կողմը՝ ասիական բռնելաձևով՝ թոփ սպինի ուժեղ բեքհենդի հարվածի համար[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ма Лин подписал контракт с российским клубом настольного тенниса — УГМК(չաշխատող հղում)
- ↑ «Reverse penhold backhand | TableTennisCoaching.com»։ www.tabletenniscoaching.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին։ Վերցված է 2019-03-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профайл спортсмена на сайте databaseOlympics.com (անգլ.)
- Официальная статистика Ма Линь на сайте ITTF (անգլ.)