Մաֆիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաֆիկ
Նաև հայտնի է որպեսМафик
Ծնվել էհունիսի 23, 1971(1971-06-23) (52 տարեկան)
ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերռուսական շանսոն
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ և երգիչ
Գործիքներվոկալ
Կայքdenismafik.ru

Մաֆիկ (ռուս.՝ Мафик, Դենիս Մաֆիկ, հունիսի 23, 1971(1971-06-23), ԽՍՀՄ), ռուսական շանսոն ժանրի երգերի հեղինակ և կատարող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Մաֆիկը ծնվել է 1971 թվականի հունիսի 23-ին, Սվերդլովսկի մարզի Զարեչնի քաղաքում, երգահանների ընտանիքում[1][2]։

Ստեղծագործել սկսել է դպրոցական տարիներից։ 1986-1990 թվականներին սովորել է Զարեչնիի ատոմային էներգետիկայի տեխնիկումում։ Նույն ժամանակ արվել են առաջին ձայնագրությունները, որոնք այսօր չեն պահպանվել։

1990-1992 թվականներին անցել է զինվորական ծառայություն[3]։ Վերադառնալով բանակից` սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Թողարկել է մի քանի սիրողական ալբոմ[3]։ Ընդամենը մի քանի տարիների ընթացքում տնային ստուդիաներում ձայնագրել է չորս ալբոմ[4]։ Շանսոնի հետ միասին, այս տարիների ընթացքում Դենիսն աշխատել է փոփ երաժշտության, մանկական և բարդ երգերի ժանրերում[5]։ 2000-ականների սկզբում ձայնագրելով իր լավագույն երգերի հավաքածուի 500 օրինակ` Դենիսն ուղարկում է դրանք տարբեր ստուդիաներ, որոնցից մեկը «Ռուսական շանսոն» ստուդիան էր։ Այնտեղ նոր կատարողի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերվում, և 2005 թվականին թողարկվում է Մաֆիկի առաջին պրոֆեսիոնալ «Չիկի-մոնի» (ռուս.՝ Чики-мони) ալբոմը[4][6]։

2011 թվականից ապրում է Մոսկվայում և ակտիվ ելույթներ է ունենում։ 2012 թվականին «Կվադրո-Դիսկ» ընկերությունը թողարկել է Մաֆիկի թիվ 6-րդ «Բոբիկ» (ռուս.՝ Босота) ալբոմը[7][8], ինչպես նաև հավաքածու` «Grand Collection» սերիայից[9]։ Այս և հաջորդ բոլոր ալբոմների երաժշտական պորդյուսերն է դարձել տաղանդավոր գործիքավորող Դմիտրի Շեվելյովը։ Ժամանակի ընթացքում Դենիսը ձևափոխում է իր ստեղծագործական կեղծանունը` «Մաֆիկ»-ին ավելացնելով իր անձնական անունը։ Ըստ իր սեփական խոսքերի նա արել է դա, քանի որ «ինքն արդեն մեծացել է, ինչպես նաև` լրագրողներին վախեցնում է կոչումը առանց անունի, իսկ ես ցանկանում եմ բարության իմ բաժինը հասցնել ավելի մեծ թվով մարդկանց»[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Չիկի-Մոկի
  • 2006 - Թռչուններ
  • 2008 - Ուզում եմ
  • 2009 - Հրեշտակ
  • 2012 - Բոբիկ
  • 2013 - Տղայական ոճ
  • 2014 - Ա.Ու.Ե.
  • 2015 - Ողջուն գողերին
  • 2016 - Տասներորդ
  • 2017 - Ոսկե ձկնիկ

Պաշտոնական հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - «20 լավագույն երգ»
  • 2008 - Չորս ալբոմների հավաքածու` «Աստղ...անունով» վերնագրով
  • 2009 - «Բանաստեղծական»
  • 2010 - «Գողալեզու և բանաստեղծական»
  • 2012 - «Grand Collection» վեց ալբոմի հավաքածու[9]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 - «Չիկի-Մոնի» 2007 - «Թռչուններ» 2008 - «2-ը 1-ում»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - «Բոբիկ»
  • 2012 - «Մինչև առավոտ»
  • 2012 - «Ձմեռ»
  • 2014 - «Աշուն»
  • 2016 - «Կանաչ»

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կատարողների և ունկնդիրների կողմից Մաֆիկը մեղադրվում է գրագողության մեջ, նրա երգերից մեկը գնահատվում է որպես գրագեղություն իտալացի Mo-Do կատարողի «Das Konzert» երգից[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Мафик на сайте «Энциклопедия шансона»
  2. 2,0 2,1 Ольга Сикорская. (7 июля 2012). ««Давай поговорим…» или заметки журналиста о кризисе жанра «шансон». Часть 2. Отвлекающий маневр». Музыкальное Чтиво. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  3. 3,0 3,1 «Мафик.Биография». Музыкальная шкатулка. 22.04.2010. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  4. 4,0 4,1 Михаил Дюков. «Мафик». Blatata.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  5. Биография на портале Russianshanson.info
  6. «Мафик (Mafik)». Личности. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  7. Сайт «Квадро-диск»(չաշխատող հղում)
  8. Михаил Дюков. (14 июня 2012 года). «Новый альбом Дениса Мафика «Босота» 2012». Russianshanson.info. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  9. 9,0 9,1 Сайт «Квадро-диск»(չաշխատող հղում)
  10. Форум Академгородка, Новосибирск. Плагиат Արխիվացված 2017-01-01 Wayback Machine(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]