Մաֆիա: Խաղ ապրելու համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մաֆիա: Խաղ ապրելու համար
Мафия: Игра на выживание
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրգիտաֆանտաստիկ էքշն, ֆանտաստիկա և մարտաֆիլմ
ՀիմքՄաֆիա
Թվականհունվարի 1, 2016[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍարիկ Անդրեասյան[1]
ՊրոդյուսերՍարիկ Անդրեասյան
ԴերակատարներՎիկտոր Վերժբիցկի, Veniamin Smekhov, Yuriy Chursin, Vyacheslav Razbegaev, Օլգա Տումայկինա, Անդրեյ Չադով, Natalia Rudova, Yevgeny Koryakovsky, Aleksei Grishin և Vsevolod Kuznetsov
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրՄոսկվա
ԿինոընկերությունEnjoy Movies
Տևողություն91 րոպե
Բյուջե3 000 000 ԱՄՆ դոլար[2]
Շահույթ4 026 795 ԱՄՆ դոլար

Մաֆիա: Խաղ ապրելու համար (ռուս.՝ Мафия: Игра на выживание), ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի և սցենարի հեղինակԱնդրեյ Գվարիլովի ռուսական ֆանտաստիկ ֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել Ռուսաստանում 2016 թվականի հունվարի 1 - ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում 2072 թվականին Մոսկվայում։ «Մաֆիա» խաղը համաշխարհային ֆենոմեն է, ներկայիս ամենահանրաճանարչ հեռուստատեսային շոուն է։ Ամեն տարի տասնմեկ անվախ կամավորներ՝ հասարակության բոլոր շերտերից, հավաքվում են միասին, որպեսզի պարզեն, թե ով է անմեղ խաղաղ բնակիչ, իսկ ով անխիխճ Մաֆիա։ Խաղ, որը որոշում է ում ապրել, իսկ ում՝ մահանալ։

Խաղում կա ծրագրավորող սարք, որում մասնակիցները մահանում են իրենց վախերից։ Խաղի մասնակիցներն են՝ Լուկա Սերգեևիչը (միլիոնատեր), Իլյան (քաղցկեղով հիվանդ), Կրիվոյը (բանտարկյալ), Իվանը (բանտարկյալ, անարդար դատապարտված), Վլադիմիրը (զինվորական սպա), Կատյան (մանկատան աղջիկ), Լարիսան (հարբեցող), Կիրիլը (հուսահատ վիճող), Կոնստանտինը («վաճառող», Մաֆիա խաղի աշխատող), Մարիան (նախկին բալետի պարուհի), Պյոտրը (Մարիի երկրպագու)։ Բանտարկյալները հաղթելու դեպքում ստանում են ազատություն, իսկ մնացածը 1 միլիարդ ռուբլի (բաժանվում է բոլոր հաղթողների մեջ)։

Սկզբում համակարգիչը բաժանում է դերերը այնպես, որ միայն խաղացողը գիտի, թե ինքը ով է։ Խաղացողները բաժանվում են 9 խաղաղ բնակչի և 2 մաֆիայի։ Խաղացողները ներկայանում են և սկսվում է խաղը։ Մարիան , Կրիվոն, Պյոտրը, Վլադիմիրը, Լարիսան, Կանդտանտինը և Իվանը մահանում են իրենց վախերից։ Հերթական քվեարկության ժամանակ 4 մասնակիցները չեն կարողանում համաձայնության գալ և համակարգիչը ավտոմատ կերպով ընտրում է Կատյային։ Բայց Կիրիլը, ով նրա հետ մեկ օր առաջ էր ծանոթացել պոկվում է իր բազկաթոռից, թռչում Կատյայի բազկաթոռի մեջ և նրա հետ մտնում ծրագրավորող սարք…

Ըստ խաղի կանոնների, եթե ողջ է մնում մեկ խաղաղ բնակիչ և մեկ մաֆիա, ապա հաղթում է մաֆիան։ Խաղաղ բնակիչ Լուկան և մաֆիայի խաղացող Իլյան ողջ վերադառնում են տուն։ Իսկ Կիրիլը նորից գրանցվում է խաղին, որպեսզի հաղթի մաֆիային։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն և գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բացասաբար է ընդունվել մամուլի կողմից[3][4]։ Բոլոր հրատարակչությունների մեջ միայն Film.ru կայքը դրական կարծիք արտահայտեց գրելով․ «Շնորհիվ իր վառ գաղափարի, որակյալ տեսողական մարմնավորման և դինամիկայի, ֆիլմը արժանի է հանդիսատեսի ուշադրությանը»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]