Մաքսիմ Գորկու փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկու փողոց (այլ կիրառումներ)
Մաքսիմ Գորկու փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 670 մետր |
Անվանվել է | Մաքսիմ Գորկի |
Փոստային ինդեքս | 346352 |
Մաքսիմ Գորկու փողոց (ռուս.՝ Улица Максима Горького), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Վերբենսկի միկրոշրջանում։ Անվանվել է պրոլետարական հայտնի գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու պատվին։ Սկիզբ է առնում Վերբենսկայա փողոցից և ավարտվում Տեպլիչնի նրբանցքի հետ հատվելով։ Երկարությունը 670 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնի Սուլին քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցը գտնվում է քաղաքի Վերբենսկի միկրոշրջանում։ Այն սկսվում է Վերբենսկայա փողոցից, հատում Կամսկայա, Թելմանի փողոցները, Լերմոնտովի փողոցի 1-ին նրբանցքը և ավարտվում Տեպլիչնի նրբանցքի հետ հատվելով։ Փողոցում կա համարակալված 69 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 670 մետր է։
Մաքսիմ Գորկու փողոցի փոստային դասիչն է՝ 346352։
Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ, ԽՍՀՄ գրողների միությունը ստեղծելու նախաձեռնող և նրա վարչության առաջին նախագահ[1] Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու (1868-1936) պատվին։ Գորկին հինգ անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի (1918, 1923, երկու անգամ՝ 1928, 1933 թվականներին)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Союз писателей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 Ապրիլ 2-ին.
- ↑ Татьяна Марченко Русские писатели и Нобелевская Премия (1901-1955): (1901-1955). — Böhlau Verlag Köln Weimar, 2007. — 640 с. — ISBN 9783412140069
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Максима Горького в Красном Сулине
- Подробная карта Улица Максима Горького, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты