Մարքեթինգի և հանրահռչակման կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտե, թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Մարքեթինգի և հանրահռչակման կոմիտեն հիմնադրվել է 1977 թվականին Յան Յելինեկի կողմից և ի սկզբանե նպատակ է ունեցել նպաստելու մասնագիտական կատարելագործմանը՝ միջազգային փորձի փոխանակման, քննարկումների և գործնական քայլերի ճանապարհով։ Մասնագիտական այս խումբը ԻԿՕՄ-ի 30 միջազգային կոմիտեներից մեկն է։

Այն թանգարանային մարքեթինգի, բրենդինգի, հաղորդակցության, դրամահավաքության, կառավարման, նոր տեխնոլոգիաների ուղղությամբ աշխատող մասնագիտական խումբ է։ 2015 թ․ հոկտեմբերի 24-28-ը Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեն իր տարեկան գիտաժողովն անցկացրեց Երևանում, որը կրում էր «Զարգացող մարտահրավերներ․ տեխնոլոգիա, նոր հազարամյակի սերունդ, հակասություններ» խորագիրը։

Թանգարանների միջազգային խորհրդում ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման կոմիտեն ներքին և արտաքին հաղորդակցության հարցերով զբաղվող խորհրդատու կոմիտե է։ Կոմիտեն ունի նախագահ և խորհրդի անդամներ, որոնք համապատասխանաբար ընտրվում են յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի նախագահն է Մարյո Ռիտա Սալոնիեմին Ֆինլանդիայից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «B.Stenvers, Museums in cities working together: more collaboration: better returns, 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]