Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox khachqar.png
Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար
Վաղարշապատ Սուրբ Հռիփսիմե 38.jpg
Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում։
Ներկա տեղադրությունԿանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՄարտիրոս եպիսկոպոսին։
ԽաչագործԱնհայտ է։
ՊատվիրողԱնհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ16-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց
Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում

Մարտիրոս եպիսկոպոսի խաչքար, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.6)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]։

Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ։ Խաչքարի վերնամասն ու ստորին ձախ հատվածը՝ կոտրված է։ Խաչքարը իր քանդակային և հնագրական արձանագրություններով թվագրվում է 16-րդ դար[2]։

Խաչքարի վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին մասում ելնդագիր 3 տող վիմական արձանագրություն է[2].

  1. ՍԲ ԽԱՉՍ Բ[Ա]ՐԵԽ[Ա]ՒՍ
  2. ՄԱՐՏ[Ի]Ր[Ո]Ս ԵՊ[ԻՍ]Կ[ՈՊՈ]ՍԻՆ
  3. …[Գ]Ց[Է] ՆՈՐՈԳՄԱՆ ՀՐ[ԱՄԱ]Ն[Ա]Ւ Մ[Ե]ԼՔ[ԻՍԵԹ] Կ[Ա]Թ[ՈՂԻԿՈՍԻ]

Խաչքարը կանգնեցվել է ոմն Մարտիրոս եպիսկոպոսի հիշատակին, ով ինչ­-որ նորոգություն է արել Մելիքսեթ (Մելքիսեդեկ) կաթողիկոսի հրամանով։ Վերջինս Լուսավորչի աթոռի միահեծան գահակալ չի եղել, և այդ պատճառով Մ. Օրմանյանից սկսած նրա անունը չի հիշատակվում հայոց կաթողիկոսների անվանացանկում[3]։

Գ. Տեր­-Մկրտչյանը խաչքարը կորած է համարել և արձանագրության վերծանությունն արել է ըստ նախորդ տարիներին հանված էստամպաժի[2]։

Հր. Աճառյանը հիշատակում է ոմն Մարտիրոս եպիսկոպոս Ամթեցու, որն իբրև նվիրակ մեկնել է Լեհաստան` Միքայել կամ Մելիքսեթ (Մելքիսեդեկ) կաթողիկոսի կողմից[4]։ Ամենայն հավանականությամբ խոսքը միևնույն անձի մասին է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 87։
  4. Հրաչեայ Աճառեան։ Հայոց անձնանունների բառարան, Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 1946։ Հատոր 3, Էջ 286