Մարտիրոս Գունտագճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս Գունտագճյան
Ծնվել է1888
Մահացել է1915

Մարտիրոս Գունտագճյան (1888, Կեսարիա - 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ իրավաբան, մշակութային գործիչ։

Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո, 1909 թվականին մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության շարքերը։ Կ.Պոլսում 1913 թվականին ավարտել է Իրավաբանական վարժարանը։ Ծննդավայրում հիմնել է Կրթական Միություն։ Թղթակցել է ժամանակի հայատառ մի շարք պարբերականների։ Նահատակվել է 1915 թվականին 27 տարեկանում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Երևան, 1985, էջ 57
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 56։