Մարտական ռոբոտ Քսաբունգլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտական ռոբոտ Քսանբունգլ
戦闘メカ ザブングル
Ժանր գիտաֆանտաստիկ, հակաուտոպիական,
արկածային, մեհա
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Թվական 1982 թվական
Պրեմիերա 1982 թվականի փետրվարի 6- 1983 թվականի հունվարի 29
Լեզու Ճապոներեն
Ռեժիսոր Յոսիյուկո Տոմինո
Ընկերություն Sunrise
Տևողություն 50 սերիա
Ֆիլմի թողարկում «Մարտական ռոբոտ Քսանբունգլ» (բնօրինակ անվանում — 戦闘メカ ザブングル)

Մարտական ռոբոտ Քսանբունգլ (ճապ.՝ 戦闘メカ ザブングル Սենտո Մեկա Ձամբուգուրու, Sentou Mecha Xabungle), ճապոնական անիմե-սերիալ, որը թողարկվել է ճապոնական Sunrise ստուդիայի կողմից։ Անիմեի ռեժիսորը Յոսիյուկի Տոմինոն է։ Հեռարձակվել է Nagoya TV և TV Asahi հեռուստաալիքներով 1982 թվականի փետրվարի 6-ից մինչև 1983 թվականի հունվարի 29-ը։ Ընդհանուր թողարկվել է 50 սերիա։ Նրա թողարկման ժամանակ արտադրվել են Քսանբունգլ ռոբոտի տեսքով խաղալիքներ[1]։ 1983 թվականի հուլիսի 9-ին թողարկվեց 84 րոպե տևողությամբ լիամետրաժ մուլտֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլա մոլորակը բաժանված է բազմաթիվ սոցիալական խմբերի։ Նրանցից ամենաբարձրերը՝ Անմեղներն են, որոնց պատկանում են հնագույն քաղաքակրթությունից մնացած յուրօրինակ սարքավորումներ, և Քաղաքացիականները, որոնք հիմնվում են սեփական ձեռքերով ստեղծած սարքերի վրա։ Անմեղներն օգտագործում են հնագույն սարքավորումներ, որպեսզի պահպանեն հնագույնը, այդպիսով ավելի ամրապնդելով իրենց ուժը մարդկանց վրա։ Դրան զուգահեռ Քաղաքացիականները պատրաստում են հսկայական մարդանման ռոբոտներ՝ Ուոքերներ, որոնց նպատակն է հարմար ձևով փոխադրել մարդկանց, բեռներ, սարքեր ու այլ տարբեր բաներ։ Սակայն այդ ժամանակ մեքենաները համարվում էին հազվադեպ հանդիպող սարքեր։ Երիտասարդ Ջիրոն Ամոսը գողանում է Քսանբուգլ տեսակի ռոբոտի, որպեսզի կառավարի նրան, և արագ կերպով հավաքում է նրա «ազգակիցներին», սակայն որպես գող, նա հայտնվում է բազմաթիվ անհաջողությունների մեջ և պետք է ճանապարհորդի Զոլա մոլորակի անապատներով։ Վերջիվերջո նա ներգրավվում է Անմեղների դեմ պատերազմի մեջ։

Սեյուները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինյա Ատակի - Ջոն Ամոս
  • Մարի Յոկոո - Էլչի Կարգո
  • Սաեկո Սիմաձու - Լագ Ուրաո
  • Տոսիո Ֆուրուկավա- Բլյում
  • Կեյկուսե Յամասիտա - Դայկ
  • Տարակո- Չիլ
  • Սինգո Հիրոմորի- Կոցետ Մեմումա
  • Կացուձի Մորի - Բիել
  • Բանձյո Գինգա- Տիմպ Շարոն
  • Իսեյ Ֆուտամատա - Կիդ Հորլա
  • Տոմոմիտի Նասիմուրա - Գերաբա Գերաբա
  • Կոձի Տոտանի - Վիրամ Կի
  • Նաոկի Տացուտա - Սանդորա Պրոպոիև
  • Կանետո Սոիձավա - Արտուր Լանկ
  • Մասահարու Սատո - Բժիշկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Xabungle Mini Gokin»։ collectiondx.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-04-ին 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]