Մարշալի մանկությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշալի մանկությունը
ռուս.՝ Детство маршала
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1938
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակԼեո Մուր, Իգոր Վսեվոլոժսկի և Նիկոլայ Լեբեդև
ԵրաժշտությունՎիկտոր Տոմլին

«Մարշալի մանկությունը» (ռուս.՝ «Детство маршала»), 1938 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը։ Պատմում է Խորհրդային Միության մարշալ Սեմյոն Բուդյոննիի մանկության տարիների մասին և նկարահանվել է Իգոր Վսևոլոժսկու «Хуторская команда» վիպակի հիման վրա։ Ֆիլմը պահպանվել է ոչ ամբողջությամբ։ 1965 թվականին այն թողարկվել է նոր խմբագրությամբ՝ «Իսկ բերդն անառիկ էր» (ռուս.՝ «А крепость была неприступная») վերնագրով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի ռազմական շրջանի կազակական տնտեսություններից մեկում ապրում է Բուդյոննիների ընտանիքը։ Սեմյոնը, որն ստիպված է բատրակություն անել կազակ Գերասիմովի հետ, «գյուղացիական թիմի» ճանաչված առաջնորդն է։ Նրանք հաղթում են գիմնազիստ Ապոլոն Գերասիմովի և կուլակների մյուս որդիների հետ դիմակայությունում։ Ավանդական երիտասարդական ձիարշավներում Բուդյոննին առաջինն է տեղ հասնում։< br> Իսկական փորձության ժամը գալիս է, երբ ընկերների հետ Սեմյոնը կազմակերպում է ոստիկանության կողմից ձերբակալված դարբին Վասիլիի փախուստը։ Բաժանումից առաջ Վասիլին ընկերներին խոստանում է հանդիպում հեղափոխական ապագայում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլգա Բեուլ - մայր
  • Վասյա Բաուկով - Սյոմա Բուդյոննի
  • Անտոնինա Կրասինկովա - Տանյա, Սյոմայի քույրը
  • Գեորգի Երեմեև - Վասիլի, բանվոր
  • Պյոտր Անդրիևսկի - Գերասիմով, հարուստ կազակ
  • Կլավդիա Ֆադեևա - Լիպոչկա (լուսագրերում՝ Լ. Ֆրեյդկինա)
  • Լ. Մազին - Ապոլոն, Գերասիմովի որդին (լուսագրերում՝ Ի. Մազին)
  • Դմիտրի Անդրեև - Աֆանասի
  • Կոնստանտին Զլոբին - Ակիմ
  • Ալեքսանդր Պոլիբին - Միխայիլ Բուդյոննի, հայր (լուսագրերում նշված չէ)
  • Ի. Մելնիկով - Գերասիմով (լուսագրերում նշված չէ)
  • Տիմոֆեյ Ռեմիզով - գնչու (լուսագրերում նշված չէ)
  • Պավել Սմիրնով - ատաման (լուսագրերում նշված չէ)
  • Եֆիմ Նիկոլաև - ուրյադնիկ (լուսագրերում նշված չէ)
  • Նիկոլայ Կուզմին - կազակ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Իգոր Վսեվոլոժսկի, Լեո Մուր, Նիկոլայ Լեբեդև
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև (համառեժիսոր՝ Ֆեոդոր Բարբուխատի)
  • Օպերատոր՝ Վիտալի Չուլկով[1]
  • Նկարիչներ՝ Օլգա Պչելնիկովա, Վլադիմիր Կալյագին
  • Հնչյունային օպերատորներ՝ Ալեքսանդր Օստրովսկի, Աֆանասի Սիմոնովսկի
  • Կոմպոզիտոր՝ Վիկտոր Տոմիլին
  • Ֆիլմի տնօրեն՝ Մ. Ֆրեյդին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 158—159. — 784 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]