Մարկ Կինսելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մարկ Կինսելա
Քաղաքացիությունը Flag of Ireland.svg Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1972(1972-08-12)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Իռլանդիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ

Մարկ Կինսելա (անգլ.՝ Mark Kinsella, օգոստոսի 12, 1972(1972-08-12)[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս զբաղեցնում է «Դրոեդա Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: 2002 թվականի աշխարհի առաջնության մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինսելի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կոլչեստեր Յունայթեդ» ակումբում, որի հիմնական թիմում դեբյուտը նշել է 1989 թվականին։ 1996 թվականին 150 հազար ֆունտ ստերլինգով տեղափոխվել է «Չարլտոն Ատլետիկ», որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները, Չարլտոնում դարձել է թիմի առաջատար և ավագ, նրա հետ դուրս եկել Պրեմիեր Լիգա: Չարլտոնից հետո Կինսելը խաղացել է ևս մի քանի ակումբներում, սակայն ոչ մի տեղ չի հասել իր նախկին մակարդակին:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմում Կինսելան անցկացրել է 48 հանդիպում, խփել է 3 գոլ: Մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնությանը։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Կինսելան մեկ հանդիպում է անցկացրել «Ուոլսոլ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնակատարի կարգավիճակում: Հետագայում աշխատել է «Չարլտոն Ատլետիկ»-ի պահեստային թիմի մարզիչ, մարզել է «Դեյվենտրի Թաուն»-ը, 2012-2014 թվականներին աշխատել է «Կոլչեստեր Յունայթեդ»-ում՝ որպես մարզչի օգնական: 2015 թվականից իռլանդական «Դրոդա Յունայթեդ» ակումբի առաջին թիմի մարզիչը[2]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլչեստեր Յունայթեդ
  • Անգլիայի Ֆուտբոլային կոնֆերանսի չեմպիոն՝ 1991/92
  • Ֆուտբոլային ասոցիացիայի գավաթակիր՝ 1991/92
Չարլտոն Ատլետիկ
  • Անգլիայի առաջին դիվիզիոնի չեմպիոն՝ 1999/00
Անհատական
  • Անգլիայի ֆուտբոլային լիգայի երրորդ դիվիզիոնի տարվա թիմում՝ 1995/96
  • Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի տարվա թիմում՝ 1999/00
  • Կոլչեստեր Յունայթեդ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1993/94, 1995/96
  • Չարլտոն Ատլետիկ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1997/98, 1998/99

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Who's Who?»։ droghedaunited.ie (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]