Մարկո Լեշկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Լեշկովիչ
խորվ.՝ Marko Lešković
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1991(1991-04-27)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Նաշիցե, Osijek-Baranja County, Խորվաթիա
Հասակ 188 սմ
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դինամո (Զագրեբ)
Համար 91
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Խորվաթիա Օսիեկ 49 (5)
2010-2011  Խորվաթիա Սուխոպոլե 14 (4)
2013-2016 Խորվաթիա Ռիեկա 62 (3)
2016— Խորվաթիա Դինամո (Զագրեբ) 0 (0)
Ազգային հավաքական
2014— Խորվաթիա Խորվաթիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարկո Լեշկովիչ (խորվ.՝ Marko Lešković, ապրիլի 27, 1991(1991-04-27)[1][2][3], Նաշիցե, Osijek-Baranja County, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, որ խաղում է պաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս Զագրեբի «Դինամո» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Լեշկովիչն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Օսիեկ» ակումբում, որի հետ պրոֆեսիոնալ պալմանագիր է կնքել 2009 թվականի դեկտեմբերին։ 2010/11 մրցաշրջանի առաջին կեսը նա վարձավճարով անցկացրել է Խորվաթիայի Երկրորդ լիգայի «Սուխոպոլե» ակումբում։ 2011 թվականի մարտի 5-ին Մարկո Լեշկովիչը կատարել է իր նորամուտը Խորվաթիայի Առաջին լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Իստրա 1961» ակումբի դեմ տնային խաղի վերջում[4]։ 2012 մարտի 20-ին Մարկո Լեշկովիչը խփել է իր առաջին գոլը բարձրագույն մակարդակում՝ «Զագրեբ» ակումբի դեմ արտագնա խաղում գրավելով հակառակորդի դարպասը[5]։

2013 թվականի փետրվարին Մարկո Լեշկովիչը դարձել է «Ռիեկա» ակումբի խաղացող, սակայն դրանից հետո չորս ամիս վարձավճարով խաղացել է «Օսիեկ» ակումբի կազմում։ 2016 թվականի հուլիսին նա պայմանագիր է կնքել Զագրեբի «Դինամո» ակումբի հետ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 12-ին Մարկո Լեշկովիչը կատարել է իր նորամուտը Խորվաթիայի հավաքականում՝ թիմի հիմնական կազմում մասնակցելով Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղին[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիա «Ռիեկա»

  • Խորվաթիայի գավաթակիր (1) - 2013/14
  • Խորվաթիայի սուպերգավաթակիր (1) - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «NK Osijek 2 : 1 NK Istra 1961» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 29 հուլիսի, 2016-ին.
  5. «NK Zagreb 2 : 2 NK Osijek» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 29 հուլիսի, 2016-ին.
  6. «Argentina 2 : 1 Croatia» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 29 июля 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Լեշկովիչ» հոդվածին։