Մարկշեյդերական գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Northern Rhodesian Miners.jpg

Մարկշեյդերական գործ, հանքային գիտության բաժին, որն օգտագործում է երկրի մակերևույթի վրա և հանքափորվածքներում կատարված տարածական-երկրաչափական չափումների տվյալները տեխնիկական խնդիրների լուծման համար՝ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ժամանակ, ինչպես նաև լեռնաշինարարական աշխատանքներ կատարելիս։ Աշխատանքները կատարվում են Մարկշեյդերական գործիքներով։ Մարկշեյդերական գործը լեռնահանքային արդյունաբերության բոլոր Էտապների անբաժանելի մասն է։ Մարկշեյդերական աշխատանքներն իրականացնում է Մարկշեյդերական ծառայությունը, որը մտնում է հանքային ձեռնարկության կամ կազմակերպության մեջ։ Հանքավայրերի մանրամասն հետախուզության ժամանակ այդ ծառայության խնդիրն է հենացանցի կառուցումը, երկրի մակերեույթի, բոլոր գործող հանքափորվածքների, բնական և արհեստական մերկացումների հանույթը։ Հանքային ձեռնարկությունների նախագծման դեպքում մարկեյդակները մասնակցում են նախագծա-որոնողական աշխատանքներին, հանքային ձեռնարկությունների սահմանների և հանքավայրերի մշակման համակարգի նախագծմանը, շենքերի և կառույցների տեղաբաշխմանը և այլն։ Հանքային ձեռնարկությունների շինարարություն կատարելիս Մարկշեյդերական ծառայությունը իրականացնում է հենակետերի ցանցի կառուցումը և շինարարության նախագծի երկրաչափական տարրերի փոխադրումը տեղանք։ Հանքավայրը շահագործելուլ դեպքում Մարկշեյդերական ծառայությունը արձանագրում է հանքային ձեռնարկության արտադրական պրոցեսի դինամիկան և կազմում հանքային գրաֆիկական փաստագրման գծագրերը, հանքափորվածքների առաջանցմանը զուգընթաց ճշգրտում է հանքավայրերի տեղադրման պայմանները, օգտակար հանածոյի որակը, մարմինների ձևը, ներփակող ապարների հատկությունները։ Հանքային ձեռնարկության լուծարքի կամ գործունեության դադարի դեպքում Մարկշեյդերական ծառայությունը որոշում է օգտակար հանածոյի հանույթի լրիվությունը և լրացնում հանքային գրաֆիկական փաստագրման գծագրերը՝ տվյալ ժամանակին համապատասխան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 324 CC-BY-SA-icon-80x15.png