Մարի Ալկատիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Ալկատիրի
Marí Alkatiri 2020-01-24.jpg
 
Կուսակցություն՝ Revolutionary Front for an Independent East Timor?
Կրթություն՝ Eduardo Mondlane University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք մուսուլման
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1949(1949-11-26)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Դիլի, Արևելյան Թիմոր
Քաղաքացիություն Flag of East Timor.svg Արևելյան Թիմոր
 
Պարգևներ
Դոմ Հենրի մանկան մեծ խաչ

Մարի Ալկատիրի (նոյեմբերի 26, 1949(1949-11-26)[1], Դիլի, Արևելյան Թիմոր), Արևելյան Թիմորի քաղաքական գործիչ, որն Արևելյան Թիմորի կառավարության միջազգային ճանաչում ստացած առաջին վարչապետն է։ Այս պաշտոնը նա ստանձնել է 2002 թվականի մայիսին և երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ստիպված է եղել 2006 թվականի հունիսի 26-ին հրաժարական տալ[2]։ Արևելյան Թիմորի «Անկախության հեղափոխական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ազգության՝ հադրամաուտցի արաբ է, նրա նախնիները եղել են Կասիրի սուլթանությունից, իսկ ինքն ազգակցական կապ ունի Կասիրիի նախկին սուլթանի տոհմի հետ (այժմ սուլթանության տարածքը Եմենի մաս է կազմում)։ Մարի Ալկատիրին Արևելյան Թիմորի սակավաթիվ մահմեդական քաղաքական գործիչներից է, որտեղ բնակչության 97%-ը կաթոլիկ է։

2017 թվականի հուլիսի 22-ի ընտրություններից հետո կուսակցությունը խորհրդարանում ստացել է 23 տեղ՝ ձայների 29.7%-ով զբաղեցնելով առաջին տեղը։ Մարի Ալկատիրին կրկին գլխավորել է կառավարությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]