Մարինա Ցվետաևայի հուշարձան
Մարինա Ցվետաևայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | կանգուն |
Մարինա Ցվետաևայի հուշարձան, Մոսկվայի Բորիսոգլեբսկի նրբանցքում գտնվող հուշարձան, որը բացվել է 2007 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Նինա Մատվեևան, ճարտարապետներ Սերգեյ Բուրիցկին, Անատոլի Դուբովսկին։ Հուշարձանը պատկանում է «Քաղաքային քանդակ» կատեգորիային»[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայում ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի հուշարձանը տեղադրումը նախատեսվել է դեռևս 1990-ականների սկզբին՝ նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ 1992 թվականին անցկացվել է մրցույթ, իսկ 1993 թվականին հայտարարվել է, որ առաջին տեղն զբաղեցրել է քանդակագործ Նինա Մատվեևայի նախագիծը։ Սակայն առաջացել են ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, իսկ հովանավորներ գտնել չի հաջողվել։ Այն վայրում, որտեղ նախատեսվել է տեղադրել հուշարձանը, շուտով շինհրապարակ է գոյացել[2]։
Հուշարձանը բրոնզից ձուլվել է միայն 2007 թվականին։ Դրա տեղադրումը նվիրվել է բանաստեղծուհու 115-ամյակին[2]։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի դեկտեմբերի 26-ին։ Բացմանը ներկա են եղել Մոսկվայի կառավարությունում քաղաքապետի առաջին տեղակալ Լյուդմիլա Շվեցովան, Ռուսաստանի Դաշնության մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների փոխնախարար Անդրեյ Բուսիգինը, Ռուսաստանի գրողների միության նախագահ Վալերի Գանիչևը[3]։
Հուշարձանը գտնվում է Մարինա Ցվետաևայի տուն-թանգարանի մոտ։ Այդ տանը նա ապրել է 1914-1922 թվականներին, որից հետո ընտանիքի հետ մեկնել է արտասահման[2]։
Տարուսում գտնող Մարինե Ցվետաևայի հուշարձանի համահեղինակ Բորիս Մեսերերը Մատվեևայի աշխատանքի մասին ասել է. «Այն շատ նրբագեղ է, այն համեստ է, բոլորովին նման չէ հուշարձանի։ Այն շատ վեհանձն է և ստեղծում է ճարտարապետական անսամբլ շատ կամերային»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 В Москве открыт памятник Марине Цветаевой // lenta.ru от 26 декабря 2007
- ↑ В столице открыт памятник Марине Цветаевой // Известия. 26 декабря 2007
- ↑ Памятник Цветаевой появился в Москве Արխիվացված 2018-07-10 Wayback Machine // Телеканал «Культура». 26 декабря 2007
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. — 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.