Մարինա Լոգվինենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Լոգվինենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 1, 1961(1961-09-01) (62 տարեկան)
Ծննդավայր՝Շախտի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
154 սանտիմետր[1]
Քաշ՝63 կիլոգրամ[1]

Մարինա Վիկտորի Լոգվինենկո, օրիորդական ազգանունով՝ Դոբրանչևա (ռուս.՝ Мари́на Ви́кторовна Логвине́нко. սեպտեմբերի 1, 1961(1961-09-01), Շախտի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս մարզուհի գնդակային հրաձգության ասպարեզում։ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ 1981-2002 թվականներին հաջորդաբար ընդգրկվել է ԽՍՀՄ-ի, ԱՊՀ-ի և Ռուսաստանի հավաքականների կազմում[2]։ Ամենից շատ տիտղոսների արժանացած ռուսաստանցի հրաձիգ-մարզիկն է, Ռուսաստանի հրաձգային սպորտի պատմության մեջ միակ մարզիկը, ով կարողացել է օլիմպիական հինգ մեդալ նվաճել[3]։ Նա նաև միակ կին հրաձիգն է աշխարհում, ով նույն օլիմպիադայում անհատական մրցումներում երկու ոսկե մեդալ է նվաճել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգվինենկոն 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի է[4], 1996 թ. օլիմպիադայի արծաթե[5], 1988,1996 թթ. օլիմպիադաների բրոնզե մեդալակիր[2][6][5]։

«Դրուժբա-84» միջազգային մրցաշարի հաղթող ու արծաթե մրցանակակիր։ Աշխարհի առաջնություններում 15 անգամ հաղթող է ճանաչվել, երկուական անգամ դարձել արծաթե ու բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի առաջնություններում հաղթել է 14 անգամ, 15 անգամ գրավել երկրորդ, երեք անգամ՝ երրորդ տեղը։

Աշխարհի գավաթի 1991,1992 թվականների խաղարկություններում նվաճել է ոսկե, 1988,1991,1993,1996 թվականների խաղարկություններում՝ արծաթե, 1988,1990,1995,1996 թվականների խաղարկություններում՝ բրոնզե մեդալներ։

1986-2003 թվականների միջակայքում աշխարհի գավաթի խաղարկությունների տարբեր փուլերում 13 անգամ արժանացել է ոսկե, 8 անգամ՝ արծաթե, 6 անգամ՝ բրոնզե պարգևների։

ԽՍՀՄ-ի, ԱՊՀ-ի և Ռուսաստանի առաջնությունների 38-ակի, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի գավաթի խաղարկությունների 14-ակի հաղթող է, ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ և 9-րդ սպարտակիադաների չեմպիոնուհի, կրկնակի փոխչեմպիոնուհի և բրոնզե մեդալակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 «Логвиненко Марина (стрельба) — Двукратная Олимпийская чемпионка. Olympteka.ru». Olympteka.ru: олимпийская энциклопедия, новости спорта, результаты, статистика (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  3. «Марина Логвиненко | Стрельба». www.olympic-champions.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  4. Con la Squadra Unificata.
  5. 5,0 5,1 Con la Russia.
  6. Con l'Unione Sovietica.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]