Մարիա և Բոգդան Կալինովսկիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա և Բոգդան Կալինովսկիներ (2012)

Մարիա Մակովսկայա-Կալինովսկայա (ծն․ 1945)[1] և Բոգդան Կալինովսկի (ծն․ 1939)[1], կինոյի սիրահար պոզնանցի ամուսնական զույգ, որոնք միասին ֆիլմեր են դիտում 1973 թվականից։ Միայն 2010 թվականին դիտել են 563 ֆիլմ, 1973-2011 թվականներին՝ ընդհանուր առմամբ 11000 ֆիլմ[2][3], իսկ 2015 թվականի կեսերին դիտված ֆիլմերի թիվը հասել է գրեթե 14000-ի[4]։

Կալինովսկիների մասին փաստագրական ֆիլմեր են նկարահանվել՝ «Rekord absolutny» (1998) և «Jeden dzień bliżej kina» (2002)։ 2006 թվականին կինոյի 110-ամյակի կապակցությամբ զույգը Պոզնանի քաղաքապետ Ռիշարդ Գրոբելնու կողմից շնորհավորական և շնորհակալական նամակ է ստացել։ 2008 թվականին «Prowincjonalia» կինոփառատոնին Կալինովսկիները ստացել են հատուկ մրցանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգը հանդիպել է 1973 թվականին գրադարանների դասընթացի ժամանակ։ Քաղաքացիական ամուսնությունը կնքվել է 1986 թվականին[5][6]։ Աշխատում էին դպրոցական գրադարաններում, ներկայումս (2016) թոշակառուներ են[5]։ Ապրում են Պոզնան քաղաքում․ մինչև 2007 թվականն ապրում էին 2 բնակարանում, որտեղից ստիպված են լինում հեռանալ[7]։ 2010 թվականի հուլիսին քաղաքական իշխանությունների կողմից մի փոքրիկ բնակարան են ստանում[8][9], որի կապիտալ վերանորոգման ծախսերը հոգում են հասարակական միջոցների հավաքագրումից՝ «Մուզա» կինոստուդիայի բարեգործական սեանսներից[10]։

Առաջին ֆիլմը, որ զույգը միասին դիտել է, Եժի Սկոլիմովսկու «Król, dama, walet» ֆիլմն էր 1973 թվականի ապրիլին Վիլդա կինոթատրոնում[5]։ Բոգդանը սկսեց հավաքագրել իրենց դիտած ֆիլմերի ցանկը, որի կատալոգիզացման համար օգտվում է դպրոցական գրադարանների համար նախատեսված համակարգից (յուրաքանչյուր ֆիլմ գրվում է առանձին թղթի վրա որոշակի ձևով)։ Մինչև Բոգդանին հանդիպելը Մարիան իր դիտած ֆիլմերը գրառում էր նոթատետրում[5]։ 2008 թվականին զույգը դիտել է իր 10000-րդ ֆիլմը, որը բրիտանական «Անհոգսը» կատակերգությունն էր․ կինոթատրոնի աշխատակիցները զույգին ծաղիկներ և տորթ նվիրեցին այս առիթով[11]։ 2010 թվականին զույգը դիտեց 563 ֆիլմ, իսկ 1973-2011 թվականներին դիտած ֆիլմերի քանակն անցնում էր 11000-ը[2][3]։ Կալինովսկիները դիտում են ցանկացած ֆիլմ՝ միայն մեկ անգամ և միայն կինոթատրոններում[6]։

2006 թվականին զույգը Պոզնանի քաղաքապետ Ռիշարդ Գրոբելնուց շնորհավորական և շնորհակալական նամակ ստացավ կինոյի 110-ամյակի կապակցությամբ[7]։ 1998 թվականին Սեբաստիան Բուտնին և Ռադոսլավ Լադչուկը Կալինովսկիներին նվիրված փաստագրական ֆիլմ նկարահանեցին՝ «Rekord absolutny», որի համար «Օֆֆ սինեմա» կինոփառատոնին ստացան «Ոսկե ամրոց» մրցանակ[5][12]։ 2002 թվականին Ջոանա Սկոլովսկայան նկարահանեց «Jeden dzień bliżej kina» ֆիլմը[13], որը մեկ տարի անց ցուցադրվեց Գդինյայում ընթացող լեհական ֆիլմերի կինոփառատոնի բացմանը[1]։ 2008 թվականին Վժեսնյայի «Prowincjonalia» կինոարվեստի ազգային կինոփառատոնին Ջոանան հատուկ մրցանակ ստացավ[6]։ Զույգը լեհական կինոփառատոների մեծ մասի պատվավոր հյուրն է[11], որոնց թվում՝ Վրոցլավի «Նոր հորիզոններ» կինոփառատոնը[3]։

Բոգդան Կալինովսկին Սոֆիա Մեցժինսկու և նկարիչ Տադեուշ Կալինովսկու որդին է[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Raport o kinomanach: To się nazywa prawdziwa miłość»։ Dziennik Bałtycki։ 12 czerwca 2011 
  2. 2,0 2,1 «Ostatni seans w kinie Kosmos»։ Polityka։ 19 maja 2011 
  3. 3,0 3,1 3,2 «Filmy nie są do czytania, tylko do oglądania»։ Gazeta.pl Wrocław։ 27 lipca 2010 
  4. «Sławni kinomaniacy na Nowych Horyzontach: Film trzeba obejrzeć do końca»։ 01.08.2015։ wroclaw.gazeta.pl 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Grzelczak (10 kwietnia 1999)։ «Rekord absolutny»։ Gazeta Wyborcza Poznań 84 (8) 
  6. 6,0 6,1 6,2 Violetta Szostak, Michalina Dolińska (27 grudnia 2006)։ «Kinomaniacy»։ Wysokie Obcasy 
  7. 7,0 7,1 Tylenda (21 maja 2007)։ «Kinomani muszą się wyprowadzić»։ Gazeta Wyborcza Poznań 117 (8) 
  8. «Kinomani w nowym lokum»։ Radio Merkury։ 8 lipca 2010 
  9. «Sąsiedzi»։ Kino Muza 
  10. «Obdarowani kinomani: 10 tys. zł dla Kalinowskich»։ Gazeta.pl Poznań 
  11. 11,0 11,1 «Kinomaniacy obejrzeli dziesięciotysięczny film»։ epoznan.pl։ 29 listopada 2008 
  12. «Laureaci festiwali OFF CINEMA»։ Centrum Kultury Zamek 
  13. JEDEN DZIEŃ BLIŻEJ KINA
  14. «Tadeusz Kalinowski – o autorze»։ Fundacja Artystyczna im. Tadeusza Kalinowskiego