Մարզական Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարզական Հայաստան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1956

«Մարզական Հայաստան», շաբաթաթերթ (մինչև 1966 թվականը՝ եռօրյա), ՀՀ սպորտվարչության ազգային օլիմպիական կոմիտեի մարզական ֆեդերացիայի և պաշտպանամարզատեխնիկական ընկերության պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի 1984 թվականի հունիսի 7-ի համարի գլխագիրը

Լույս է տեսել 1956–2003 թվականներին Երևանում (մինչև 1990 թվականը՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, սպորտկոմիտեի, ՀԱՄԽ-ի պաշտոնաթերթ, 1956-1990 թվականներին կոչվել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»)։

Խմբագիրներն են եղել Մարտուն Թութխալյանը, Վիլեն Մարտիկյանը[1], Սերգեյ Նազարյանը, Թորգոմ Կճոզյանը, Սամվել Մուրադյանը։

Պարբերականը լուսաբանել է ՀՀ մարզական կյանքը, անդրադարձել համաշխարհային սպորտի կարևոր իրադարձություններին, մարզական վարպետության բարձրացմանը, աջակցել հանրապետությունում մարզական տարբեր միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը։ Տպագրել է մարզական թեմաներով պատմվածքներ, ակնարկներ, ժամանցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։