Մարդու կյանքը վաղ հին քարի դարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրագործ քարե դարից մարդ

Մարդու կյանքը ստորին պալեոլիթի բնական պայմաններում, մարդկային հասարակության կյանքն ու գործունեությունը ստորին պալեոլիթի ժամանակաշրջանում, երբ հնադարում բաժանվելով կենդանական աշխարհից, դեռևս շատ երկար ժամանակ ամբողջովին կախման մեջ է եղել իրեն շրջապատող բնությունից։ Սկզբում մարդիկ ծանոթ չէին կրակի գործածությանը։ Նրանք հագուստ չունեին և չէին կարողանում կառուցել թեկուզ ամենապարզ կացարանները, դրա համար էլ դուրս չէին գալիս արևադարձային և մերձարեվադարձային գոտիներից, որոնց հատուկ էր մեղմ կլիմա և մշտադալար բուսականություն։ Չափավոր կլիմա և համեմատաբար ցուրտ ձմեռ ունեցող երկրները այդ դարաշրջանում մարդու բնակության համար պիտանի չէին։ Չորրորդական շրջանի սկզբում, չնայած կլիման սկսում է ցրտանալ, մերձարևադարձային բուսականությունը տարածվում էր դեպի հյուսիս ' նշանակալիորեն ավելի հեռու, քան այժմ։ Այսպես, Հայաստանում աճում էին լայնատերև և մշտադալար անտառներ ' դափնի, սամշիտ, թզենի և այլ հարավային բույսեր այդ անտառներում կային այնպիսի ջերմասեր կենդանիներ, ինչպես հնագույն գետաձին (հիպոսլոտամը ), հարավային (հին ) փիղը։ էտրուսկական ռնգեղջյուրը և այլն։ Այսպիսի բնակլիմայական պայմաններում է ապրել մարդը ստորին պալեոլիթի փուլում, որն ընդգրկում է ժամանակի մի հսկայական հատված մ. թ. ա. 800000 - 100000 թվականները և հնագիտական իր հազվագյուտ հուշարձաններով բնորոշում է մարդկային պատմության զարգացման ամենավաղշրջանը, կամ, ինչպես ընդունված է ասել, մարդկության մանկության ժամանակաշրջանը։

Բրոնզե, արծաթե նուրբ քար

Վաղ չորրորդական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ չորրորդական շրջանի՝ նստվածքներում հայտնաբերված քարե պարզ ու միօրինակ գործիքները, որոնք վերաբերում են ստորին պալեոլիթի մշակույթի զարգացման մինչշելյան, շելյան ու աշելյան շրջաններին, հնագույն մարդու պիթեկանթրոպի (կապկամարդ ) ու սինանթրոպի (չինական մարդ ) գործունեության արգասիք են։ Ստորին պալեոլիթյան մշակույթի հուշարձանների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդն այն ժամանակ ապրել է խմբերով, թափառական կյանք վարել գետերի ու լճերի ափերին, արևադարձային անտառներում։ Նա իր ժամանակավոր կայաններն ընտրելիս նկատի ունեցել նաև գետերի առկայությունը մերձավոր վայրերում։ Մարդուն ապաստան են ծառայել քարայրները, անձավները, անտառները և այլն։ Ստորին պալեոլիթի շելյան ժամանակի նստվածքներում գտնված խոշոր կենդանիների ոսկորները վկայում են, որ այդ ժամանակ մարդիկ երբեմ նորստացել են հսկա կենդանիներ, սակայն միայն պարզ գործիքների առկայությամբ այդպիսի որսը սիստեմատիկ չէր կարող լինել։ Շելյան մարդկանց գոյության հիմնական աղբյուրը եղել է մանր կենդանիների որսը, ինչպես նաև միջատների ու սողունների, վայրի բույսերի ու պտուղների հավաքչությունը, որոնցով հարուստ էր Հայաստանի վաղ չորրորդական բուսական ու կենդանական աշխարհը։ Պատմական տեսակետից կարևորն այն է, որ շելյան մարդը արդեն հաստատուն կերպով կանգնում է կապկամարդու զարգացման, նրա մարդացման ճանապարհին, մարդկությունը սկսում է ընթանալ առաջադիմության ուղիով, որ պայմանավորված էր կոլեկտիվ աշխատանքային գործունեությամբ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն