Մարդասպան աղջիկը (կոմիքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդասպան աղջիկը (անգլ.՝ Hit girl), կոմիքսների շարք, որի հեղինակն է Մարկ Միլլարը, նկարազարդել է Ջոն Ռոմիտ կրտսերը։ Շարքը հրատարակվել է Marvel Comics-ի կողմից, Icon-ի ներքո։ Կոմիքսի իրադարձությունները տեղի են ունենում «Տուրուդմփոց» և «Տուրուդմփոց 2» կոմիքսների միջև։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինդի Մակրիդին պետական դպրոցում փորձությունների է ենթարկվում, որոնք նրա բոլոր բնազդներին հակառակ են գնում։ Պատմության մեջ պատմվում է «Ժառանգի» (Քրիս Ջենովեզեի) աճի և Մինդիի և Դեյվի փոխհարաբերությունների, ինչպես նաև` «Հարված հետույքին 2» կոմիքսի սկզբում հանցավորության դեմ պայքարից Մարդասպանի հեռանալու պատճառների մասին։ Պատմությունը նաև ավելի խոր պատկերացում է տալիս Մինդի Մակրիդիի կյանքի մասին, արտացոլելով այն սթրեսը, որի հետ նա բախվում է` հասակակից այնպիսի աղջիկների, ինչպիսին է Դեբբի Ֆորմանը, կողմից ծաղրվելու պատճառով (Ֆորմանը Մինդին պարանով կախում է տանիքից, որպեսզի ստիպի ընկերանալ իր հետ)։

Սյուժեն նաև օգնում է հասկանալ «Հարված հետույքին» կոմիքսի ավարտն ու «Հարված հետույքին 2»-ում բազմաթիվ զգեստավորված հերոսների հայտնվելը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինդի Մակրիդի` Մարդասպան աղջիկը կոմիքսից
  • Դեյվ Լիզեվսկի` «Հարված հետույքին» կոմիքսից
  • Քրիս Ջենովեզե
  • Մարկուս Ուիլյամս
  • Վիկ Գիգանտե
  • Ռալֆի Ջենովեզե

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդասպանի մասին կոմիքսը ծանուցվել է Kapow comicon կայքում։ Շարքը կենտրոնացված է Մարդասպանի պատմության վրա, որի իրադարձությունները տեղի են ունենում «Տուրուդմփոց» և «Տուրուդմփոց 2» կոմիքսնեի միջև և ցուցադրում է, թե ինչպես է նա ապրում սովորական կյանքով, օրինակ` հաճախում միջնակարգ դպրոց[1]։

2012 թվականի մայիսին Universal Studios-ը գնել է կոմիքսի էկրանավորման իրավունքը[2]։ Ֆիլմում նաև եղել են պահեր, որոնք վերցվել են Մարդասպան աղջկա մասին առանձին կոմիքսից։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդասպան աղջիկը» կոմիքսը հաջողությամբ վաճառվել է. դա մասամբ կապված է նաև ֆիլմի հայտնի լինելու հետ։ «Մարդասպանին» անվանում են «տեսողական առումով շշմեցուցիչ» կոմիքս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kit, Borys. «'Hit-Girl' Comic Book Preview: Read the First Eight Pages (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. Tyler, Joshua (2012 թ․ մայիսի 8). «Universal in Talks for 'Kick-Ass 2'». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]